Մեղանչանք` 43 տարի անց


Իսրայելի կառավարությունը ներողություն է խնդրել «Բիթլզ»¬ից 1965 թ. արգելվել է լիվերպուլյան այս խմբի համերգը Թել¬Ավիվում£ Այն ժամանակ իշխանություններն իրենց մերժումը պատճառաբանել են, թե իբր «Բիթլզ»ի երաժշտությունը կարող է բացասաբար անդրադառնալ իսրայելցի երիտասարդության բարոյականության վրա£ Իսկ ահա վերջերս (ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ) Մեծ Բրիտանիայի Իսրայելի դեսպան Ռոն Պրոսորը, այցելելով խմբի լիվերպուլյան թանգարան, «Բիթլզ»¬ի երաժիշտներին հրավիրել է իրենց պետության 60-ամյակի տոնակատարություններին£ ¬ Այս հնարավորությունը մենք կցանկանայինք օգտագործել` պատմական թյուրիմացությունը շտկելու,¬ նկատել է Պրոսորը£