«ԱՅՍՕՐՎԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՀԱՅԿՈ-ՄԿՈՆԵՐՆ ԵՆ...»


Թատրոնի նկատմամբ սերը Գրիգոր Խաչատրյանի մեջ չի սերմանվել մանկուց£ Եգիպտոսից և Բեյրութից հայրենադարձված, Մեծ Հայրենականի ու ստալինյան հալածանքների բազմաբարդ քառուղիներում երդվյալ այլախոհներ դարձած ծնողների կազմած ընտանիքը էապես տարբերվում էր մյուսներից կենցաղավարության ուրույն կուլտուրայով, հետաքրքրությունների շրջանակով£ Հայրը «Ֆերիտ» ռազմական գործարանի հիմնադիրներից էր, գլխավոր տեխնոլոգը, ինտելեկտի ծով£ Մորից անզիջում ուղղամտություն, գերզգացմունքայնություն ժառանգած որդուն կրթում ու դաստիարակում էր զուսպ դիվանագիտական իր մեթոդներով` խոհուն շախմատիստի նման կանխատեսելով կյանքի խաղատախտակի վրա մարդկային ֆիգուրների, որպես հմուտ տնտեսագետ` նաև հասարակական կացութաձևի հնարավոր դասավորություններն ու փոփոխությունները£ Ամուսնության տասներորդ տարում, իբրև Ծննդյան տոների երկնառաք պարգև, իրենց Գրիգորին ստանալուն արժանացած ծնողները, հայրենադարձներին բնորոշ աստվածապաշտությամբ հանդերձ` չէին ճնշում նրա նախասիրությունների դրսևորումները, բռնանում վաղ պատանեկան հասակից ի հայտ եկող բոհեմական հակումների վրա£ Թիվ 69 (այժմ` Սախարովի անվան) հանրակրթական ռուսական դպրոցում կուռ համակարգված գիտելիքներ ամբարող տղայի մտահորիզոնը ձևավորվում էր դասագրքային անհերքելի թվացող ճշմարտությունների նեղլիկ սահմաններից զգալիորեն հեռու£ Նախապատվությունը տալով հումանիտար առարկաներին` որպես հոգևոր պահանջ ավելի ու ավելի տարվելով մելոման հոր սերնդի պաշտելի երաժշտությամբ` Պրեսլի, «Բիթլզներ», «Զեփլին», «Փարփլ», «Փինք Ֆլոյիդ»…, զերծ մնաց Բաքվի ամենօրյա համերգների ու հնդկական պարզունակ ֆիլմերի` համատարած հիպնոսով արմատացած, մասսայական արվեստի կաղապարող ներգործությունից£ Ներարկվող գեղագիտական¬գա ղափարական պատկերացումների անլիարժեքությանը կասկածեց, երբ հայրը արտասահմանյան ուղևորությունից վերադարձած ընկերոջից նվեր ստացավ Ջոն Լենոնի «Իմիջըն» ձայնասկա վառակը, որի վրա պատկերված երգիչը ամենևին նման չէր հեռուստաէկրանից իրեն ծանոթ մյուս բոլորին£ Նորահայտ երաժշտական աշխարհը գայթակղեց, «պոպ» երաժիշտների մյուս գործերին հաղորդակցվելու ցանկություն արթնացրեց£ Գիշերներ է լուսացնում` դրանք լսելով ու ձայնագրելով£ Համառորեն կիթառ նվագել սովորում, համակիր հասակակիցների հետ միասին փորձում սեփական խումբ ստեղծել£ Ընթերցասիրությունը բուռն զարգացում է ստանում ռուս գրականության սիրելի ուսուցչուհու մանկավարժական հնարամտությամբ£ Գրական հսկաների յուրաքանչյուր ստեղծագործություն Աստվածաշնչի արժեք է ձեռք բերում£ Առանձնահատուկ խանդավառությամբ կլանում է անտիկ դիցաբանությունը, դրամատուրգիան, ուսումնասիրում բոլոր ժողովուրդների էպոսները£ Հասունացմանը զուգընթաց հոգեհարազատ են դառնում քաղաքացիական պաթոսով ապրած, ժամանակի ոգին ու շունչը բարձր գեղարվեստով իրենցում պարփակած երկերը£ 88¬ի համազգային զարթոնքը ցնծությամբ է ընդունում Խաչատրյանների ընտանիքը£ Գրիգորի հայրը իր որսորդ ընկերներով, «Տիգրան Մեծ» ջոկատի կազմում, ներգրավվում է Արցախյան ազատամարտի թոհուբոհում` առաջին ծանր կորստից, պատերազմական խառնաշփոթ տպավորություններից շուտով ընկճվելով£ Մարատ Սադի հերոսական կերպարով ոգեշնչված Գրիգորը, չունենալով հստակ մասնագիտական կողմնորոշում (90-ականներին կյանք մտնող նրա սերնդակիցներից շատերը, հեղաբեկման տարուբերումներում, այդպես էլ չգտան իրենց տեղը ապակայունացած կենսակերպում, չկարողացան վստահ քայլել երազանքների իրագործման ճանապարհով), կարելի է ասել` պատահաբար ընդունվեց թիվ 14 գեղարվեստի ուսումնարանի մանրանկարչության բաժին` ավելի հետաքրքրված քանդակագործությամբ£ 18¬ը չլրացած` ներկայացավ զինկոմին և Հայկական բանակի երկրորդ զորակոչով զինծառայությունն անցկացրեց նախ` Գյումրիում, ապա` Հորադիսում` հակատանկային հրետանու զորամասում£ Հանձին գնդապետ Աբրիամովի (Դաթո)` գտավ իր ռազմական խստապահանջ ուսուցչին£ Կյանքի նոր դասեր քաղած` կրկին մտնում է առօրյա հունի մեջ, համենայնդեպս, ավարտում գեղարվեստի ուսումնարանը և, անսալով ընկերների հորդորներին, դիմում Թատրոնի և կինոյի ինստիտուտ£ Ըստ էության անծանոթ մի աշխարհ, որի մասին մոտավոր պատկերացում ուներ Արթուր Սահակյանի «Գոդոյին սպասելիս» (Բեքեթ) և Արմեն Խանդիկյանի «Ռոմեո և Ջուլիետ» (Շեքսպիր) բեմադրությունների ներկայացումների` առավելապես զգայական տպավորություններից£ Երկու ձախողումներից հետո, 2 ամիս լրացուցիչ նախապատրաստվելով Ռաֆայել Ջրբաշյանի մոտ, անբացատրելի դյուրությամբ, առաջին իսկ մասնագիտական քննության արդյունքում, ընդգրկվում է Արմեն Խանդիկյանի ռեժիսորական կուրսում£ Նախախնամության մա՞տն էր խառը£ (Կիլիկյան հինավուրց` Աջապահյանների տոհմից սերող մոր գերդաստանը Բեյրութից Հայաստան էր եկել Խանդիկյանի ծնողների հետ նույն նավով)£ Մասնագիտական սրված հոտառությամբ, իր թատերական նորարարական ընդգծված ձեռագրի ամեն մի արտահայտությամբ քննադատների անզիջում ջախջախումների բովում թրծված բեմադրիչը Գրիգորի մեջ, պարզապես, անմիջապես նկատել էր հոգևոր հարազատությունը իր տեսակին£ Սեպտեմբերի 1¬ին, առաջին իսկ դասին, Բաղդասարի դերով ներմուծվում է «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ£ Սկսվում է ուսումնա ռության գերհագեցած ու դժվարին 5-ամյա շրջանը£ Կուրսի 15 ուսանողներից 8¬ը, չդիմանալով խանդիկյանական ռեժիմին, ինստիտուտի դասերից հետո դրամատիկականում լարված աշխատանքային-ուսուցողական ռիթմին, հեռանում են£ Գործնականում թատերական հերթափոխ կրթելու հիանալի համակարգ£ Մնացածների թվում Գրիգորն էլ 5 տարի փորձասենյակից դուրս չեկավ, միաժամանակ աշխատում էր թատրոնում, ներմուծվելով միանգամից 4-5 ներկայացման մեջ, մասնակցելով ստեղծագործական և օժանդակ բոլոր օղակների ընթացիկ պրոցեսներին, որոնք փոխազդելով մեկը մյուսի վրա` հավասարապես արդյունավետ պիտի լինեին, չափազանց պահանջկոտ, գովեստներում` աներևակայելի ժլատ` ղեկավարի սահմանած գնահատման համակարգով£ Ամեն տարի 8 ամբողջական ներկայացում էին հանձնում Խանդիկյանի միակ ռեժիսորական կուրսի ուսանողները` սկսելով իրենց գրած պիեսներից, հեքիաթների բեմականա ցումներից, անցնելով երգիծական¬կատակերգական գործերին, ապա միայն ձեռք մեկնելով դասական և ժամանակակից թատերգություններին£ Խանդիկյանը ուշի¬ուշով լսում էր ապագա բեմադրչների հիմնավորումները, ինքնադրսևորման անսահմանափակ հնարավորություն տալիս` ավարտական փուլում ճշգրտելով և ուղղորդելով նրանց մասնագիտական ունակությունները£ Գրիգորի պատկերացումները հստակվում են Գոգոլի «Խելագարի հիշատակարանը», Էսքիլեսի «Ագամեմնոն», Ցանյովի «Տանյա. Աստվածաշունչ ըստ Հովհաննու» գործերի բեմադրական աշխատանքների ընթացքում£ Երրորդ կուրսի ուսանող էր, երբ 15 փորձից փոխարինեց Հրաչյա Հարությունյանին Ռոմեոյի դերում` սկզբում կրկնելով նախորդների նույն սխալը` միայն սիրահար ներկայացնելով£ Ապա գտնում է խաղի բանալին. «Ջուլիետ` Լիլիթ Մեսրոպյանն է խաղում, նրան` ես կարող եմ սիրել, ինչպես բոլոր պատանիները£ Մերկուցիոն էլ շատ թանկ է ինձ համար, չեմ կարող մահը նույն ուժգնությամբ չսգալ, ինչպես սիրածս աղջկանը»£ Մինչ Սլապովսկու «Վերջին դասը» դիպլոմային աշխատանքին ձեռնարկելը` Փոքր թատրոնում Գասպարյանի ուսանողուհի Շուշանի հետ անում է իր առաջին ինքնուրույն գործը` Վուդի Ալենի «Մահը»` քննադատվելով «ժամանակավրեպ մեծամտության» դրսևորումների համար (հիմնականում` ներկայացման ավարտից հետո բացառված ավանդական «խոնարհման» կարգի)£ 2003¬ին, ընդամենը երկուսուկես ամսում արված «Վերջին դասը» հաստատվում է դրամատիկականի խաղացանկում£ Նաև` Գրիգոր Խաչատրյանը£ Վերջնակապես£ Չնայած հնարավորություն ունեցել է այլ տեղերում աշխատելու£ Արտիստական թատրոնում բեմադրեց Կարոլ Ֆրեշետի «Ժանը և Բեատրիսը»` հանդես գալով Ժանի դերակատարմամբ£ Երբեմն հաճելի են թվացել ուրիշների կոմպլեմենտար փոխհարաբերությունները£ Այդուհանդերձ համոզվել է, որ ամենալավն ու ճիշտը դրամատիկականի կայացած կառույցն է£ Կարևորը` գտել է թատերական ուսուցչին, ով թատրոնը գիտի սկզբից մինչև վերջ` որպես դերասան, բեմադրիչ, տնօրեն, գեղարվեստական ղեկավար£ Երիտասարդների համար ճանապարհ հարթելով` թույլ չի տալիս մեծամտանալ. «Մեծամտությունը դատարկ տեղն է լցվում»£ Իսկ Գրիգորից միշտ է դժգոհում` քաջ գիտակցելով, որ հմտանալու, բյուրեղանալու դեռ երկար ճանապարհ պիտի անցնի£ «Չեմ հավատում այն մտայնությանը, ըստ որի` աշակերտը մեծանալով պիտի ըմբոստանա իր ուսուցչի դեմ£ Այդպիսի բան չկա էլ,¬ ասում է Գրիգորը£¬ Եթե կա, միայն դասատուին է վերաբերում£ Այսօր հայ թատրոնում մի քանի արվեստագետներ ունենք, ովքեր քրմեր են` Խանդիկյանը, Շահվերդյանը, լուսահոգի Տիգրան Լևոնյանը£ Ես շատ զգույշ եմ խոսում իմ ուսուցչի հետ£ Նա ինձ համար մոգական սարսափի պես մի բան է` գոհացնելը գրեթե անհնար է£ Եղել է` մի տեսարանի վրա աշխատել եմ ամիսներ, եկել է ու մի վայրկյանում փշրել ամեն ինչ` այ բալամ, էս ի՞նչ ես արել… Գրեթե առանց բացատրությունների, որպեսզի ինքս գլխի ընկնեմ£ Կամ էլ, ինձից աննկատ, որևէ փոփոխություն է արել բեմական միջավայրում, երաժշտական ձևավորման մեջ, որպեսզի համոզվի մտահղացմանս կանխամտածվածության, լրջության մեջ£ Գլխավորը` երիտասարդներին ճիշտ դաստիարակել գիտի, հասկանալ ու ընդառաջել£ Միշտ նրանց հետ է, այդ պատճառով էլ չի ծերանում£ Իմ արած 3-4 բեմադրություններն ինքս գնահատում եմ որպես 3 կիլոմետրանոց ճանապարհ թատրոնն իմանալու, ճանաչելու»£ Նոր գործ ձեռնարկելիս Գրիգոր Խաչատրյանը անընդհատ կռիվ է տալիս ինքն իր հետ` լինի բեմադրություն, թե դերակատարում, փնտրում մեկնաբանության բանալին£ Մինչ օրս խաղացած դերերից` Մալկոլմ («Մակբեթ»),Դոն Ժուան («Դոն Ժուան»), Աբել («Չեզոք գոտի»), Ռուբեն Ռշտունի («Կա°նգ առ, երկրագունդ»), Խեղկատակ («Անվերջ վերադարձ») Լաերտն («Համլետ») է լուրջ խոսակցությունների առիթ հանդիսացել£ Նաև գնահատվել` արժանանալով «Արտավազդ» մրցանակի£ Իրեն ավելի հոգեհարազատ է բեմադրական աշխատանքը` անհամեմատ դժվար, հատկապես բեմական միջավայրը գտնելը, բայց հետաքրքիր£ Խրիստո Բոյչևի «Գնդապետ թռչունը» պիեսի բեմադրությունից հետո մտմտում է Վասիլի Սիգարևի «Վուրդալակ ների ընտանիքը» ժամանակակից պիեսի և մանկության ամենասիրելի` «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի բեմադրական հնարքների շուրջ£ Թատրոնը աշխարհի գրականությունն է կարդում£ Հետաքրքիր պիեսներ շատ կան, բայց կանգնած է մի ողբերգական պրոբլեմի առաջ` ո՞րը դրամարկղային հասույթ կապահովի£ Հատկապես դժվար է երիտասարդ բեմադրիչների համար, ովքեր զրկված են ազատ ստեղծագործելու հնարավորությունից` պետական մշակութային հստակ մարտավարության բացակայության պատճառով£ «Ես չեմ կարող իմ Դոն Ժուանով հուզել հասակակցիս,¬ ասում է Գրիգորը,¬ որովհետև նա° չէ այսօրվա հերոսը, այլ` Հայկո¬Մկոները£ Աճող հետաքրքրությունը մասսայական մշակույթի նկատմամբ պետք է հուշի, որ մեր երկրում կա ժողովուրդ, բայց չկա քաղաքացի£ Թատրոնը քաղաքացի կրթող արվեստ է, մինչդեռ «վերևների» աչքակապությամբ ներկայացում խաղալը հավասարեցվում է նարդի խաղալու հետ»£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ