Առակդ զի՞նչ ցուցանե


«Ինքնատիպ է» Ահարոն Ադիբեկյանի վերաբերմունքը ընտրակաշառքի հանդեպ£ Այդ մասին իրեն ուղղված հարցի պատասխանի մեկնաբանությունը թողնում ենք ընթերցողին£ Ես հիշեցի «Արարատի» չեմպիոն դառնալը (Սովետական Միության)£ Տարիներ հետո, Զանազանյանին մի առիթով հարցրեցի` ճիշտն ասեք, դատավորներին կաշառե՞լ էիք£ Ասաց` «Բա ո՞նց…»£ Ասացի` «Խի՞, ամենաուժեղ թիմն է»£ Ասաց` «Հենց դրա համար կաշառում ենք դատավորին, որ արդար դատեր, որովհետև արդար դատելու ժամանակ, մենք հաղթող էինք, ու մենք տալիս էինք այնքան, որ մեր հակառակորդը նրան չառնի մեզանից»£ Նիցշեն գտնում էր, որ դեմոկրատիան, ընդհանրապես արդարությունը թույլերի զենքն է ուժեղների դեմ, թույլերին է պետք£ 21¬րդ դարը ցույց է տալիս, որ ուժեղին էլ է պետք, որ լինի բարոյական արժեքներ, լինի արդարություն, մաքրություն£ Եթե նա իրոք ուժեղ է, այլ ոչ թե` բռնի£ Այս ընտրություններով մենք կապացուցենք աշխարհին, որ տարածքում ամենաժողովրդավար երկիրն ենք, որ Սահակաշվիլու հայտնվելը, դա մի փոքր ողբերգակատակերգական դրվագ էր Վրաստանի, կամ ռեգիոնալ պատմության մեջ…

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ