Սոցիոլոգիա. գիտությո՞ւն, թե պրակտիկա


Այս շաբաթ, հավանաբար, «Սոցիոմետրը» կհրատարակի նաև ՀՀ նախագահի թեկնածուների վերաբերյալ, Երևան քաղաքի ընտրողների տեղեկատվածության մասին տվյալները£ Իսկ մարզաբնակ ընտրողների հետ իրենց հարցումները հետազոտական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը չթաքցրեց, որ կատարել է 5 թեկնածուներից (Ա. Բաղդասարյան, Ա. Գեղամյան, Վ. Հովհաննիսյան, Վ. Մանուկյան, Լ. Տեր¬Պետրոսյան) մեկի և Ս. Սարգսյանի պատվերով£ Անընկալելի «գաղտնապահություն»£ Թեկնածուներից յուրաքանչյուրին պե°տք է, որ հետաքրքրերին հասարակության տրամադրություններն ու տրամադրվածությունները£ Սակայն, չգիտես ինչու, պատվիրատուներից մեկը խուսափել էր ներկայանալ իբրև պատվիրատու£ Իմիջիայլոց, Ահարոն Ադիբեկյանը բարեգործական ակցիա անվանեց իրենց այս հետազոտությունը (ստացվում է պատվիրված բարեգործությո՞ւն, թե՞ բարեգործական պատվեր)… Ինչևէ… Ըստ հրապարակված տվյալների` մարզերում բնակվողների 20 %-ը հրաժարվել է մասնակցել հարցմանը, քանի որ սոցիալ-քաղաքական իրադարձությունները նրանց չեն հետաքրքրում, 5 %-ը հետևում է քարոզարշավին, բայց չի մասնակցի ընտրություններին, քանի որ սոցիալ-քաղաքական իրադարձությունները նրանց չեն հետաքրքրում, 5 %-ը հետևում է քարոզարշավին, բայց չի մասնակցի ընտրություններին, որովհետև չի հավատում դրանց արդար լինելուն: Եթե թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին ծանոթ է մարզաբնակ ընտրողների շուրջ 20 %-ը, ապա մնացյալ 8 նախագահացուների ծրագրերին միասին վերցրած ծանոթ են 28 %-ից պակաս ընտրողներ: Բանախոսի փաստմամբ` Ընդդիմությունը բավական քիչ հաջողություն ունի մարզերում. նրանք հիմնականում ձայն կարող են վերցնել խոշոր քաղաքներում, որտեղ 30-40 հազար բնակիչ է ապրում: - Կաշառքի խնդիրը էլի մնում է ակտուալ այն առումով, որ մեզ մոտ ընտրազանգվածի գոնե 15 %¬ը սպասում է ընտրությունների` իրենց ֆինանսական կարողությունը մի քիչ շտկելու համար,¬ շարունակում է «Սոցիոմետրի» ղեկավարը£