«Հավատ ընծայել կատարված գործին»


ՀՀ նախագահի թեկնածուների այս նախընտրական քարոզարշավը շահեկանորեն տարբերվում է նախորդներից£ Այդուհանդերձ, տարբեր թեկնածուների ճամբարներից հայհոյախառն կոչեր, այս կամ այն թեկնածուին մրոտելու և միտված մեղադրանքներ են հնչում այս օրերին£ Ինչպիսի՞ն է խորհրդարանականների վերաբերմունքն այս երևույթի նկատմամբ, և ինչպես են նրանք գնահատում այս իրավիճակը£ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ ¬ Ինչ¬որ իմաստով քարոզարշավն էլ ունի իր չգրված կանոնները£ Ի պատիվ «Հանրապետականի»` պետք է փաստեմ, որ այս մրցապայքարում ևս մեր կուսակցությունը հանդես է գալիս ոչ թե մերկապարանոց խոսքերով ու խոստումներով, այլ կատարած գործերով և հավատընծա ծրագրերով£ Սերժ Սարգսյանը ևս իր պաշտոնավարման ընթացքում բավական շատ ծրագրեր է կենսակոչել, որոնց նպաստավոր լինելը մեր ժողովուրդը զգաց իր կենսամակարդակի վրա£ Ես ցանկանում եմ դիմել մեր քաղաքացիներին. Սիրելի° ընտրող, տևական ժամանակ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, և այժմ ավելի լավ ենք գիտակցում, թե խոսքերի ու խոստումների այս «շռայլության» մեջ ինչպես կարելի է ճիշտ կողմնորոշվել£ Դրա համար հարկ է, որ յուրաքանչյուրն ինքն իրեն հարց տա. զգացե՞լ է արդյոք առաջընթաց և եթե այո, դա ապագայի գրավակա՞ն է, թե՞ ոչ£ Ի վերջո, ոչ թե պետք է ականաջալուր լինել հնչող մեղադրանքներին, այլ` հավատ ընծայել կատարված գործին ու իրատեսական ծրագրերին£ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ ¬ Եթե չլիներ Նախագահի թեկնածուներից մեկը (խոսքը ՀՀ նախկին նախագահի մասին է), ես քարոզարշավը կորակեի համեմատաբար կոռեկտ, այսինքն` նախընտրական խաղի կանոնների շրջանակներում£ Սակայն, ըստ իս, այդ թեկնածուն մինչև քարոզարշավի մեկնարկը խախտեց խաղի ընդունելի բոլոր կանոնները` փորձելով քարոզարշավի մակարդակը իջեցնել նվազագույն սանդղակից ներքև£ Մեր թեկնածուն արժանապատվորեն է մասնակցում քարոզարշավին և չի հակադարձում այն հերյուրանքներին և զազրախոսությանը, որ գրեթե ամեն օր հնչում է Հանրապետության վարչապետի հասցեին£ Քարոզարշավի ընթացքում հնչող հերյուրանքներին պատասխանելը մեզ համար պատվաբեր չէ£ Պատասխաններ, բնականաբար, կտրվեն ընտրություններից հետո£ Դրանք կլինեն քաղաքակիրթ և իրավական մակարդակով£ Ցանկանում եմ գնահատական տալ նաև մեր թեկնածուի քարոզարշավին£ Այն կարելի է համարել կոռեկտ, հավասարակաշռված և գրագետ£ Դատելով մարզերի և մայրաքաղաքի բնակիչների հետ նրա հանդիպումների արձագանքներից` ժողովուրդը ցանկանում է դրական իմպուլսներ և կոնկրետ գործ£ Հաշվի առնելով, թե ինչպիսին է ուզում տեսնել ժողովուրդը իր վաղվա օրը, կարծում եմ, որ մեր հայրենակիցներին լուսավոր ապագայի տեսլականն է առաջարկում հենց մեր թեկնածուն` Սերժ Սարգսյանը£ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ ¬ Նախընտրական շրջանում արդեն ավանդույթ են դարձել սոցիոլոգիական հարցումները, որոնց շատերը չեն հավատում£ Սակայն փորձը ցույց տվեց, որ խորհրդարանական ընտրութ յուններից առաջ «Գելափի» սոցհարցումները պրոֆեսիոնալ և անկողմնակալ էին£ Ի վերջո, սոցիոլոգիական գիտություն է, որն արտահայտում է հասարակության կարծիքը£ Ուղղակի, եթե սոցհարցումների արդյունքները դուր չեն գալիս որոշ թեկնածուների, նրանք այն համարում են կասկածելի և ոչ հավատընծա£ Այդ կերպ ոմանք հող են նախապատրաստում հետընտրական բողոքարկումների և իրենց նախատեսված սցենարների համար£ Դա էր պատճառը, որ Էկզիպոլի անցկացման պատրաստակամությունը Ամերիկայի կողմից հանվեց, ըստ էության, հենց ընդդիմության բողոքարկման պատճառով, որով նրանք արդեն իսկ անվստահություն էին արտահատում այն պրոցեսի նկատմամբ, ինչը պատրաստվում էին իրականացնել£ Մտավախությունը մեկն էր. եթե ընտրությունների և Էկզիպոլի արդյունքները համընկնեին, բողոքարկելը դառնում էր բավական դժվար£ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ ¬ Կառուցողական քննադատությանը միշտ էլ դրական ենք վերաբերել£ Մենք կարծում ենք, որ ամուր պետություն կառուցելու համար, ի դեմս ընդդիմության, պետք է ունենալ գործընկերներ, քանզի ընդդիմությունը կարող էր դրական դերակատարություն ունենալ երկրում տեղի ունեցող բարեփոխումների գործում£ Սակայն, ցավոք, քարոզարշավի մոլուցքը, բարոյականութ յան բոլոր սահմաններն անցնող հայհոյախառն հերյուրանքները չեն կարող նպաստել ո°չ քաղաքական մշակութի, ո°չ քաղաքական հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը և ոչ էլ, առավել ևս, այդ թեկնածուների հաղթանակին£ Իրենց սիրտը թեթևացնելու համար, ամենահնարովի մեղադրանքներ ուղղելով իրենց մրցակիցներին, նրանք պետք է գիտակցեն, որ հայհոյանքը ճանապարհ չէ դեպի հաջողություն, այլ տանում է դեպի փակուղի£ Միայն բարեկիրթ ու հավասարակշռված քարոզարշավը կարող է հաղթանակի երաշխիք լինել, ինչը «Հանրապետականի» թեկնածուի պարագայում ակնհայտ է£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ