ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՆՇԱՆԱԿԵՆ


 

Խոսակցությունները, թե ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին հնարավոր է նշանակեն Պետեկամուտների պետական կոմիտեի պետ` օրավուր դառնում են հավանական: Սակայն սա չի նշանակում, որ Գագիկ Խաչատրյանը համալրելու է երիտասարդ թոշակառուների շարքերը: Ըստ որոշ տեղեկությունների` խորհրդարանական ընտրություններից հետո ՊԵԿ-ը տրոհվելու է երկու մասի` ընդգրկվելով նորաստեղծ նախարարության մեջ, որի անվանումը դեռևս քննարկվում է: Հենց Գագիկ Խաչատրյանն էլ կդառնա նախարար, իսկ Միհրան Պողոսյանին գեներալի կոչում շնորհելը վկայում էր, որ իշխանությունները կամենում են առավել մեծացնել եկամուտների հավաքագրմամբ զբաղվող կառույցի նշանակությունն ու այնտեղ ունենալ վստահելի մարդ: Սակայն առայժմ գաղտնիք է մնում, թե ՊԵԿ նախագահ դառնալուց հետո Միհրան Պողոսյանը հրաժարվելո՞ւ է իր բիզնեսներից, թե` ոչ: