«Շվեյցարական» բարքեր
Կամ` անհնարինն ակնհայտ


 

Մայրաքաղաքում շենքեր և շինություններ կան, որոնց կողքով անցնելիս յուրահատուկ պատկառանքով ես լցվում դրանց կոկիկ տեսքի և անթերի մաքրության հանդեպ: Այդ շինություններից է, օրինակ, ոչ վաղ անցյալում Մաշտոցի պողոտայի սկզբնամասում վեր խոյացած տուֆակերտ «Մետրոպոլ» հյուրանոցը: Այդ շենքի հանդեպ անցորդների տածած հարգանքն անշուշտ ենթադրում է, որ հաստատության ներսում էլ հիացմունքի արժանի նույն կարգուկանոնն է, բայց մեծ եղավ մեր զարմանքն ու ափսոսանքը, երբ օրերս տեղեկացանք, որ մարտի 2-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ հյուրանոցի դռնապահ, 31-ամյա Էդգար Հ.-ն 2009-2011 թ.թ. ընթացքում, շահադիտական նպատակներով, պարբերաբար միջնորդել է 22-ամյա Սոնյա Ս.-ին, 21-ամյա Հեղնար Գ.-ին, 30-ամյա Լիանա Գ.-ին, 24-ամյա Ռոզա Պ.-ին, 28-ամյա Մարինե Բ.-ին և վերջինիս տարեկից Նաիրա Մ.-ին «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրում սեռական հարաբերություններ ունենալ տարբեր տղամարդկանց հետ: Պարզվել է նաև, որ դռնապահը նշված կանանցից, տղամարդկանց հետ յուրաքանչյուր հանդիպման համար, վերցրել է 15.000-ից մինչև 30.000 դրամ միջնորդավճար, ինչով նպաստել է նրանց պոռնկությամբ զբաղվելուն:

Իրոք, ինչ չէինք տեսել` լսեցինք. մեր քաղաքի համար ամոթալի և անպատվաբեր բարքեր: Եվ այդ ամենը եկեղեցու դիմաց, եկեղեցու հարևանությամբ:

Հետաքրքիր է, դռնապահ-«շվեյցարը» տարիներ շարունակ միայնակ ու ինքնագլո՞ւխ է հեղինակել հանցագործությունները, թե՞ նա էլ ունեցել է իր անբարոյական միջնորդ- «տանիքը»...

Ամուսնու ինքնասպանության փաստը թաքցրել է