Կյանքն ու մահը գիրկընդխառն


 

Կիրակի օրը Նյու-Յորքում սարսափելի ավտովթարից զոհվել են երիտասարդ ամուսինները, ովքեր ծննդատուն էին շտապում` իրենց առաջնեկին լույսաշխարհ բերելու: 21-ամյա Նաթան և Ռեյզի Գլոբերներն ու նրանց ազգականները, մտերիմներն անհամբերությամբ են սպասել նրանց զավակի ծննդին: Իրենց հարսանիքի օրը Ռեյզիի հղիությունն արդեն 7-րդ ամսում էր և խնջույքի պահին սկսվել են ծննդաբերության ցավերը: Երջանկությունը լիարժեք կլիներ, եթե նրանք հիվանդանոց հասնեին: Բայց ճանապարհին ծանր վթար է տեղի ունեցել. ուժեղ հարվածից Ռեյզին դուրս է թռել մեքենայից: Նրան միանգամից չեն գտել, բայց գտնելուց հետո արագ տեղափոխել են Մանհեթընի կենտրոնում գտնվող հիվանդանոց: Կինը հասցրել է որդի ծնել և... մահացել է:

Փոքրիկի խնամքը ստանձնել է Նաթանի զարմուհին: Ծանր է երիտասարդ զույգի մերձավորների վիշտը, սակայն նորածնի գոյությունը փարատում է բոլորին: Հանձին նրա` կյանքը վերստին հաղթել է մահին: