Կարծիք հայտնելը` հանցագործություն 


 

Ստացվում է, որ մեծամասնության ներկայացուցիչն իրավունք չունի բացասական կարծիք հայտնել փոքրամասնության մասին, որովհետև վերջիններս շա˜տ են նրբազգաց: Ու հենց այդ պատճառով Լեհաստանի դատախազությունում որպես հանցագործություն են քննարկելու Նոբելյան մրցանակի դափնեկիր, Լեհաստանի էքս-նախագահ Լեհ Վալենսայի խոսքերը` սեռական փոքրամասնությունների մասին:

- Փոքրամասնությունը չպետք է նստի մեծամասնության գլխին, իսկ սեյմում (Լեհաստանի խորհրդարանը-խմբ.) ոչ ավանդական սեռական կողմնորոշման պատգամավոր ները պիտի նստեն վերջին շարքում կամ ընդհանրապես` «պատից այն կողմ»,- տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Վալենսան (հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն):- Չեմ կամենում, որպեսզի այդ փոքրամասնությունը, որի հետ ես համաձայն չեմ, փողոց դուրս գա և պղտորի իմ երեխաներին ու թոռներին:

Այս հայտարարությունը քննարկել են մի ամբողջ շարք քաղուժեր և շարժումներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: Նույնիսկ դրա հեղինակի որդին` Յարոսլավ Վալենսան, փութացել է «բարիկադավորվել» հոր դեմ` նրան «վատն ու վտանգավոր» որակելով:

Կարևոր է հավելել, որ համասեռամոլների մասին իր բացասական վերաբերմունքը կենդանության օրոք չեն քողարկել Լեհաստանի մեկ այլ էքս-նախագահ ևս. Լեհ Կաչինսկին (ով զոհվեց ավիավթարից) և նրա երկվորյակ եղբայր Յարոսլավը (երկրի վարչապետը):