Մոլորյալը


 

Փաստորեն, միայն մեզանում չէ, որ քաղաքական գործիչներն աստվածասեր են փորձում երևալ: Աստվածասեր, բայց ո´չ աստվածավախ: Ճապոնացի Մաձայոսի Միցուոն, սակայն, իր արտառոցությամբ գլխել է բոլորին: Նա համոզված է և հավատացնում է, թե ինքը Քրիստոսն է: Ոչ ավել, ոչ պակաս` Քրիստոսը:

Ըստ իր քաղաքական ծրագրի` ինքը պետք է Քրիստոսի նման ահեղ դատաստան իրականացնի, բայց դրա համար օգտագործելով քաղաքական համակարգն ու երկրի օրենսդրությունը: Այսինքն` Արարչական ծրագիրը նա պետք է կատարի մեկ երկրի օրենսդրությամբ ու մեկ խմբավորման հայեցողությամբ: Իսկ դրա համար այս գործչին նույնպես իշխանություն է պետք. ոչ թե աստվածային, այլ քաղաքական: Եվ Միցուո - «փրկիչն» այդ ուղղությամբ առաջին քայլը համարում է իր վարչապետ դառնալը: Դրանից հետո նրան պիտի առաջարկեն ղեկավարել ՄԱԿ-ը:

Ինչպես ասում են, համեստությունից չի մեռնի այս ճապոնացին: Այս պաշտոնները ձեռք գցելուց հետո նա աստիճանաբար պիտի աշխարհի տիրակալ դառնա ու համայն մարդկությանն իշխի իր քաղաքական ու կրոնական հայացքներով... Բարեբախտաբար մինչ օրս Մաձայոսին չի հաղթել ոչ մի ընտրությունում: Փոխարենը մեծ ճանաչում է ձեռք բերել արտառոց ինքնագովազդներով և մրցակիցներին ուղղված հորդորներով: Իսկ այդ հորդորներում նա նախընտրում է չընկնել իր ոտքի տակ և կամավոր խարակիրի չդառնալ: