Երկուսը` մեկում և 40 մանաթ 


 

Կանանց տո՞նն է նպաստել, որ Թուրքմենստանում տոն համարեն նաև գարնանամուտը, թե՞ գարունն է իշխանությունների ուշադրությունը Մարտի 8-ի վրա սևեռել` էական չէ այնտեղ բնակվող կանանց համար: Նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի կարգադրությամբ` երկրի բոլոր կանայք 40 մանաթ (14 ԱՄՆ դոլար) կստանան:

Պետգանձարանից կանանց նվեր բաշխելու ավանդույթի հիմնադիրը նախկին նախագահ Սաֆարմուրատ Նիյազովն էր` թեև նա Կանանց միջազգային օրը չեղյալ էր հայտարարել: Թուրքմենբաշիի օրոք երկրում Գարնան եռօրյա ազգային տոն էր նշվում, որը ներառում էր կանանց օրն ու մուսուլմանական Նովրուզը:

2007-ից Բերդիմուհամեդովը թուրքմենստանցի կանանց վերադարձրեց Մարտի 8-ը, իսկ 2008-ից սկսեց գեղեցիկ սեռին նվեր բաշխել` դրամի տեսքով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` 8 և ավելի երեխաներ ծնած-դաստիարակած 174 մայրերի արդեն «Էնե մյահրի» («Մայրական քնքշանք») պատվավոր կոչումն է շնորհվել: