Էքս-պաշտոնյաները` «Ալ-Քաիդա»-ի թիրախում


 

Անգլալեզու «Ոգեշնչում» համացանցային ամսագրի վերջին համարում նոր արնահեղության կոչ է հնչեցրել «Ալ-Քաիդա»-ն: Կայքի ընթերցողներին «առաջարկվում» է ուժերը կենտրոնացնել Արևմուտքի գործող և նախկին ղեկավարների սպանության վրա:

- Դա հեշտ է,- գրել է ծայրահեղական «խորհրդատուն»:- Այդ մարդիկ բազմաթիվ թույլ տեղեր ունեն. հատկապես երեկույթների, արարողությունների և նախընտրական արշավների ժամանակ:

«Դուք հարցնում եք, մենք պատասխանում ենք» խորագրի անանուն խորհրդատուն «սրբազան մարտիկներին» «հուշում» է, որ եթե նրանք վախենում են սպանել համաշխարհային գործող առաջնորդներին, ապա կարելի է մտածել նրանց նախորդներին ոչնչացնելու մասին (գրել է «The WΖshington TiΗes-ը):

- Եթե կարծում եք, որ չեք կարող, ապա դուք թեթև նշանակետեր ունեք` ինչպես Բուշ Կրտսերը, Բիլ Քլինթոնը, Կոլին Պաուելը և Քոնդոլիզա Ռայսը, Նիկոլա Սարկոզին և Թոնի Բլերը: ...Հիմա, երբ այս մարդիկ արդեն դիրքեր չեն զբաղեցնում, նրանց հասնելը հեշտ է:

64 էջանոց այս թողարկումը 10-րդ թողարկումն է «Ոգեշնչում» ինտերնետ-հանդեսի, որը հրապարակվում է որպես Արաբական թերակղզում գործող «Ալ-Քաիդա»-ի «մասնաճյուղ»: