ԻՏԱԼԱԿԱՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ


l Ուզում ես, որ քեզ գնահատեն` մեռիր: l Ամեն ինչ Աստծուց է, բացի կնոջից: l Երբ կին ես ընտրում կամ ձի ես գնում` աչքերդ փակիր ու հույսդ Աստծու վրա դիր: l Կնոջ ու տրամվայի հետևից մի´ վազիր. միշտ հաջորդը գալիս է: l Ոչ մեկը միայնակ լինել չի ուզում` նույնիսկ դրախտում: l Ով մեղավոր է, նա փշերի վրա է: l Ով իր հողի վրա չի կառուցում, նա և´ քար, և´ ցեմենտ է կորցնում: l Ոչինչ չանելով` սովորում ես ամեն ինչ վատ անել: