ՀԻՏԼԵՐԻՆ ՏԵՍԵԼ ԷՐ ԵՐԱԶՈՒՄ


Ինչպես խոստովանել է Ջորջ Բուշ-կրտսերը, Իրաքի դեմ պատերազմ սկսելուց մեկ շաբաթ առաջ նա երազում տեսել էր Հիտլերին, որը քարտեզի վրա ցույց էր տվել Իրաքն ու ասել, որ այնտեղ է ապաստանել սատանայի հոգին: Ապա Հիտլերն ավելացրել է, որ սատանայի հոգուց ազատվելու ամենալավ միջոցը պատերազմ հայտարարելն է, որպեսզի սատանայի հոգին վախենա և փախչի: Ըստ Բուշի, Հիտլերն իրեն ասել է, որ Խորհրդային Միության դեմ պատերազմ սկսելուց առաջ երազում իրեն է այցելել Նապոլեոն Բոնապարտն ու ասել, որ իրեն ժամանակին չի հաջողվել Ռուսաստանից դուրս մղել նույն այդ սատանայի հոգուն և խորհուրդ է տվել հեռու մնալ Ռուսաստանից, սակայն ինքը վճռական է տրամադրված եղել… Եվ հասնելով Մոսկվայի մատույցները` գերմանական զորքերը կարողացել են բռնել ու ոչնչացնել սատանայի հոգուն: Բուշի հոգեվերլուծողը լսելով այս երազի մասին, ԱՄՆ նախկին նախագահին խորհուրդ է տվել քնելուց առաջ նյարդերը հանգստացնող հաբեր օգտագործել և դիտել անիմացիոն ֆիլմ-հեքիաթներ: