ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԵԽԱՆ Է ԾՆԵԼ


Ամերիկացի Թոմաս Բիտին աշխարհում առաջին տղամարդն է, ով հղիացել և արդեն երրորդ երեխան է լույս աշխարհ բերել` տղա: Ինչ-որ մի ժամանակ Թոմասը ծնվել է որպես կին, սակայն 10 տարի առաջ նա վիրահատվել ու դարձել է տղամարդ: Բժիշկները հեռացրել էին նրա կաթնագեղձերը, որից հետո նշանակել հորմոնալ թերապիայի գործընթաց: Արդյունքում` այդ մարդն իրավաբանորեն ճանաչվեց տղամարդ: Սակայն նրա կանացի վերարտադրողական օրգանները պահպանվել են, ուստի նա հղիացել է արհեստական ճանապարհով: Թոմասն ամուսնացած է մի կնոջ հետ, որը տառապում է անպտղաբերությամբ, ահա ինչու սիրող ամուսինը որոշել է իր վրա վերցնել երեխա ունենալու պարտականությունը: