Ընդամենը 19 %


Դեռևս հունվար ամսին` սոցհարցումների արդյունքներով, 2012¬ին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրություններում Նիկոլյա Սարկոզիի օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 27 %¬ը: Մարտ ամսին գործող նախագահին սատարողների շարքերն ավելի են նոսրացել: L'Express թերթի հրապարակումներից մեկի արձանագր մամբ` նա կարող է ընդամենը 19% ձայներ ակնկալել` հայտնվելով 3¬րդ հորիզոնականում: Մինչդեռ ընտրություններին մասնակցելու դեպքում, ամենաշատ ձայները կհավաքի Սոցիալիստական կուսակցության 1¬ին քարտուղար Մարտին Օբրին (24%), ապա ուլտրաաջ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարտին Լե Պենը (20 %): Ընտրություններում տոկոսային այս հարաբերակցությունը պահպանվելու դեպքում, իհարկե, 2¬րդ փուլի անհրաժեշտություն կծագի: Բայց միևնույն է` Սարկոզին 2¬րդ փուլ չի անցնի: Նշենք, որ հունվարյան հարցումներում Օբրին արժանացել էր 23%¬ի, Լո Պենը` 17 %¬ի, իսկ Սարկոզին` 27 %¬ի համակրանքին: Մեկ այլ նրբություն էլ կա. եթե Սոցիալիստական կուսակցությունից թեկնածու առաջադրվի ոչ թե Օբրին, այլ` ներկայումս Արտարժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս¬Կանը, ապա Սարկոզին ամենաշատը 17 % քվե կստանա: Ասվածի ապացույցներից մեկն էլ անցած շաբաթ հրապարակված տարածաշրջանային ընտրությունների արդյունքներն են. Սարկոզիի «Հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների ընդամենը 27 %¬ը, իսկ Սոցիալիստականը` 36 %¬ը: Ստրոս-Կանը Ֆրանսիայի հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուն է համարվում` թեև իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն դեռ չի հայտնել: L'Express¬ի հարցումներով` նրա համակիրները կազմում են 29 %: Վոստոկ լիճը նոր կյանք կպարգևի Սառցապատ և 15 միլիոն տարի Անտարկտիդայի սառցակեղևի տակ «մեկուսացած» այս լիճը գուցեև նախապատմական կամ, ընդհանրապես, անհայտ կենսաձևեր է թաքցնում: Ռուս գիտնականներն արդեն մոտենում են դրա ծածկը վերացնելուն և լճի գաղտնիքները բացահայտելուն: Անտարկտիդայի «Վոստոկ» կայանի հետազոտողների խումբը մի քանի շաբաթ նախապատրաստվում է` հասնելու լճին, որը գտնվում է բևեռային հաստ սառույցի 3750 մետրանոց խորքում: Նրանք հիմքեր ունեն ենթադրելու, որ լճի խորքերում կարող են հայտնաբերվել մարմիններ ու գոյացություններ, որոնց զարգացումը տարբեր է Երկրի կենսաձևերից: - Գիտության տեսանկյունից` մենք հույս ունենք նախ տեղեկատվություն հավաքել եզակի կենդանի օրգանիզմների մասին, որոնք մի քանի միլիոն տարի ապրել են` որևէ կերպ չառնչվելով Երկրի մթնոլորտի հետ,¬ ասել է Արկտիկական և անտարկտիդական գիտահետազոտական ինստիտուտի արշավախմբի ղեկավար Վալերի Լուկինը: Վոստոկն ավելի մեծ ու ավելի խորն է` Հյուսիսային Ամերիկայի Օնտարիո և Սիբիրի Բայկալ լճերից, ամենամեկուսացվածն է Անտարկտիդայի 150 նման լճերից: Այն հագեցած է թթվածնով և նման չէ Երկրի բնական որևէ միջավայրի: