Միջազգային թատերաբեմում չեմպիոնի արժանի խաղ: Բա «ներսո՞ւմ»


ՀՀ նախագահը միաժամանակյա խաղի սեանսներ է անցկացնում և այն էլ ինչպիսի երկրների հետ` Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, Վրաստան, եվրոպական պետություններ… Եվ բոլոր խաղատախտակների վրա էլ դիրքային առավելություն է ապահովում: ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահը նուրբ ու ճկուն մարտավարությամբ, հատկապես «ձիով» այնպիսի ռիսկային, բայց արդյունավետ քայլեր է անում, որ «խաղին» հետևող Ալիևն ու Էրդողանը հաճախ պատային իրավիճակում են հայտնվում: Սակայն «ներսի» ժողովրդի հետ «պարտիայում» անբարենպաստ «դիրքը» շտկել առայժմ չի հաջողվում: Միգուցե՞ Էնդպշիլում նախագահը դրսևորի աննախադեպ վճռականություն: Դա իրեն հատուկ է: