ՀԱՐԵՎԱՆԴ ԷԼ ՊԵՏՔ Է ՄԱՐԴ ԼԻՆԻ


Չէ˜, ոչ միայն արյունակից, այլև բախտակից եղբայրներ են Թուրքիան ու Ադրբեջանը: Հայերին բնաջնջելու ծրագիրը ձախողվեց քիչ էր, հիմա էլ չեն կարողանում մարսել Եղեռնի 96-ամյա ոսկորը: Ու թարսի պես` ամեն գարնան հետ գալիս է Ապրիլի 24¬ը, և նույն միջազգային հանրությունը թքնում է Թուրքիո ճակատին: Դա էլ, ասես` քիչ էր, ապրիլին հաջորդող մայիսին Ադրբեջանը զրկվեց իրեն բռնակցված հայկական տարածքներից: Հիմա Հայկական երկու պետություն կա, երկուսն էլ թուրք¬ադրբե ջանական կոկորդում խրված: Որ Ղարաբաղի առաջընթացից մխում է ադրբեջանցոց հոգին ու սպառնալիքի տեսքով ժայթքում է նրանց փրփրոտ բերանից` վաղուց սովորական զավեշտ է դարձել: Քանի կար` Արցախն «Ադրբեջանի մարգարիտն» էր, հիմա երկրային տարածքից օդային տարածքին են որոշել տիրություն անել: Իհարկե, ինչպես միշտ` վկայակոչելով միջազգային իրավունքն ու միջազգային հանրության կարծիքը: Ու նրանք որոշել են իրար հետ նաև օդային ճանապարհ ունենալ: Որքան էլ առերևույթ չճանաչված, բայց անհերքելի, ավելին, անշրջելի իրողություն է ԼՂ պետության գոյությունը: - Հայաստանն իրավունք չունի շահագործել Խանքենդիի օդանավայականը, որը կառուցված է Ադրբեջանի գրավյալ տարածքներում,¬ բարբաջում են ադրբեջանական անձինք:- …կասկածներ չկան, որ գրավյալ Ղարաբաղ չվերթերի ցուցադրական բացումը սովորական սադրանք է: Իսկ նույն միջազգային նորմերով ինքնորոշված Ղարաբաղին ո՞վ է զրկել` հաղորդակցության միջոցներ ունենալու իրավունքից: Ադրբեջանն էլ դիմել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը` վերջինիս «հուշելով» այդ օդակայանից թռիչքների անթույլատրելիությունը: Ընդ որում, դիմել է` թռիչքները գնդակոծելու սպառնալիքնե րից և ՀՀ նախագահի` «Առաջին թռիչքի ուղևորը ե´ս եմ լինելու» հաստատակամ խոստումը լսելուց հետո: «Դրսից տղա բերելու» ժամանակները ոնց որ թե` անցել են: Բայց դե` ապրիլն է, հետո` մայիսը. թուրք¬ազերիական հոգին մղկտում է: Ամեն մեկն իր դարդն է լացում, ու երկուսի դարդն էլ հայերն են և Հայաստանը: Ադրբեջանցին Եղեռնից է հարցնում, թուրքը Ադրբեջանի կողքին մնալու սուրբ երդում տալիս: Տրամաբանություն փնտրել պետք չէ, բայց զվարճանալ կարելի է: - Ամեն տարի ապրիլի 24¬ի նախօրյակին հայկական լոբբին աշխարհի շատ երկրներում շոու է սկսում` ձգտելով հասնել այսպես կոչված «հայերի ցեղասպանության» ճանաչմանը: Ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում,¬ հարցրել է Day.Az¬ը Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Ահմետ Այդինին: Սա էլ թե` - Վերջին շրջանում Թուրքիան մեծ հաջողությունների է հասել ներքին քաղաքականության մեջ: Մենք գործում ենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ համատեղ: Մենք միշտ Ադրբեջանի կողքին կլինենք: Ցավոք, որոշ երկրներ, օրինակ, ԱՄՆ¬ը, Ֆրանսիան և մյուսներն իրենց ներքին քաղաքականության մեջ ներմուծում են այսպես կոչված «հայերի ցեղասպանությունը»: Այդ երկրներում դատողություններ են անում այսպես կոչված «հայերի ցեղասպանության» մասին: Բայց ես կարծում եմ, որ վերջնարդյունքում հայկական լոբբին որևէ արդյունքի չի հասնի այդ հարցում: Այս մտավարժանքին հաջորդող մյուս հարցուպատասխանն է´լ ավելի նման է սեփական ձայնը չլսող խուլերի զրույցի. - Ձեր կարծիքով, ե՞րբ արդարացի կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը, և հայ¬թուրքական հարաբերությունները կկարգավորվեն: Ի՞նչ ապագա է սպասվում Հայաստանին այն դեպքում, եթե նա շարունակի ցուցադրել այսօրվա ապակառուցողական դիրքորոշումը` Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ: ¬ Կարծում և հավատում եմ, որ Հայաստանը վերջնական արդյունքում կապագրավի զավթած ադրբեջանական հողերը: Դրան կհանգեցնեն նաև Ադրբեջանի գործողութ յունները և Թուրքիայի ուժեղացված արտաքին քաղաքականությունը: Հայաստանը վերջնահաշվում պետք է հասկանա, որ ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծումն օգտակար է հենց իրեն… Եթե Հայաստանն ուզում է հարաբերվել ողջ աշխարհի հետ, ապա նրան անհրաժեշտ է լուծել այդ հիմնախնդիրը: Հայաստանը ոչ միայն ցանկանում, այլ հաջողությամբ հարաբերվում է ողջ աշխարհի հետ: Նույն աշխարհի, որի դատից վախենում, որից մերթընդմերթ գանգատվում ու որի առաջ օճառասող եք անում երկու եղբայր: Ավելին, Հայկական երկու պետությունները, դեռ վճռական քայլից` Արցախի ինքնորոշումից առաջ, գիտակցել են, որ ԼՂ¬ի հիմնախնդրի արդարացի լուծումն օգտակար է հենց իրենց համար: Պարզապես ԱՐԴԱՐԱՑԻ և ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ասվածները ադրբեջանաթուրքական բառապաշարում այլ իմաստ ունի: Խաշնարածային: Ինչ վերաբերում է «զավթած հողեր» ասվածին, ապա ստացվում է, որ Ղարաբաղն ինքն իրեն կամ ղարաբաղցին ինքն իր բնօրրա՞նն է զավթել: Ումի՞ց: Հաստատ` ո´չ երեկ չէ մյուս օրն իր կողքին բռնակռած քոչվորներից: