Ապրիլմեկյան` բայց` ոչ կատակ


Դե, իհարկե, ապրիլի 1¬ին բոլորն էլ սպասում են որևէ կատակաստի ու նախազգուշանում են` չհավատալու իրենց հրամցվելիք հումորին: Ավելի ստույգ` անակնկալին: Հետաքրքիր է` Վրաստանը պատրաստվե՞լ էր ՄԱԿ¬ի հաագյան դատարանի անակնկալին, որը բնավ հումոր չէր. այդ օրը միջազգային դատարանը մերժեց այդ երկրի հայցն` ընդդեմ Ռուսաստանի (տեղեկացրել է «Ֆրանս-Պրես» գործակալությունը): Վրացական կողմը ՌԴ¬ին մեղադրում է 1993-2008 թթ. ընթացքում Աբխազիայի և Հարավային Օսիայի վրացի ազգաբնակչության «Էթնիկ զտումների» մեջ: Հայցը ներկայացվել էր 2008 թ. օգոստոսի 12¬ին` վրաց¬ռուսական զինված բախումներից անմիջապես հետո: Պաշտոնական Թբիլիսին փորձում է հիմնավորել, որ Մոսկվան խախտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային պայմանագրերը: Ռուսական կողմն, իհարկե, չի համաձայնել այդ հայցին, ինչից հետո կասեցվել է դրա քննարկումը: