Դատախազին կհեռացնե՞ն


Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, հավանաբար, հրաժեշտ կտա իր պաշտոնին: Նրա դեմ բողոքի մեծ ալիք են բարձրացրել ինչպես մարզի, այնպես էլ Հայաստանի փաստաբաններն ու դատավորները` մեղադրելով «անմեղության կանխավարկածի» խախտման, դատարանների ազատ գործունեությունը կաշկանդելու մեջ: Օրեր առաջ դատախազը քննադատել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին` կասկածյալ Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ կալանք չկիրառելու համար: Ինչպես վկայում են ՀՀ Գլխավոր դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, մարզի դատախազի պաշտոնանկության հարցը դարձել է օրակարգային: