ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` ՀՕԳՈՒՏ ՄԱՆԿԱՊԻՂԾԻ


Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, վերջին օրերին Լոռու մարզի Ախթալա քաղաքում և շրջակա բնակավայրերում արդյունավետորեն ընթանում է ստորագրահավաք` ի պաշտպանություն մանկապղծության համար երկամսյա կալանքի ենթարկված Սերոբ Տեր-Պողոսյանի: Ախթալայի բնակիչները պահանջում են ազատ արձակել իրենց «բարերարին» և դադարեցնել քրեական հետապնդումը: Ըստ որոշ աղբյուրների, ստորագրահավաքի գաղափարը Ախթալայի բնակչությանը պարտադրվել է դատախազության կողմից, որը հրահանգ է ստացել ամեն կերպ «ռեաբիլիտացնել» միլիոնատեր մանկապիղծին: Ախթալայից մեզ հայտնեցին, որ առավել ջանադրաբար ստորագրողներին խոստացվել են դրամական պարգևներ… Մեր տեղեկություններով` Սերոբ Տեր-Պողոսյանին արդարացնելու «հրահանգը» թելադրվել է Վաշինգտոնից…