Սուրճն աշխուժացնում է միայն ծույլերին


 

Գիտնականներն անսպասելի եզրակացության են հանգել: Պարզվում է` սուրճի խթանիչ ազդեցությունը գործում է միայն ծույլերի օգտին, իսկ աշխատասեր մարդկանց, ընդհակառակը, վնասում է` նվազեցնելով նրանց եռանդը:

- Ամեն օր հազարավոր մարդիկ տարբեր խթանիչներ են ընդունում, որպեսզի ավելի հեշտ արթնանան, ավելի զգոն լինեն և բարձրացնեն աշխատանքի արդյունավետությունը,- ասել է հոգեբան Ջեյ Հուկինգը` միաժամանակ հավելելով, որ կոֆեինը և մյուս բոլոր խթանիչները` այդ թվում և ամֆետամինը, կարող են և հաճախ հակառակ ազդեցությունն են ունենում:

Գիտնականների այս հայտարարությանը նախորդել է առնետների վրա իրականացված փորձը, որոնք ևս մարդկանց նման հակված են խնդիրներ լուծելու: Փորձի արդյունքում առավել շարժուն կրծողները կորցրել են ակտիվությունը: