Արժանապատվուհին


 

Մեր ծանոթ տիկնոջը` Ելենային հարցրինք.

- Տիկին Ելենա, դուք բավականին երիտասարդ եք երևում, ինչո՞ւ շտապեցիք թոշակի անցնել:

- Ուրախ եմ, որ այդ բանը հաջողացրի:

- Ինչո՞ւ, համարյա միաբերան հարցրինք ես ու Հորիզոնը:

- Ցավում եմ, սիրտս մղկտում է, երբ լսում ու տեսնում եմ, թե ոնց են մեր հայերը ստիպված, արցունքն աչքերին, երամ-երամ հեռանում հայրենի օջախներից: Ինչքա˜ն ծուխ է մարում Հայաստանում:

Երբվանից հա˜, նկատել եմ` էս պետություն չսիրող իշխանավորները աշխատատեղեր չեն բացում. մնան աշխատեն, երկիրը շենացնեն: Ես էլ մտածեցի, որ պետությունը չի ֆայմում, ես իմ ուժերի ներածին չափով մի գործատեղ ստեղծեմ` գնամ թոշակի, գոնե մի հոգու էլա օգնած ըլեմ, նրա հետևում մի ընտանիք կա: (Ջհանդամը, ես մի կերպ կապրեմ): Կներեք, ժողովուրդ ջան, էսքանից ավել ուժս չի պատի:

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ

ՀՐԱՆՏՀՈՐԻԶՈՆ