Ապրիլ7յան կատակապատումներ


 

Ուտելի ազգանուն

Անվանի բանաստեղծուհի Սեդա Վերմիշևային նվիրված միջոցառմանը նկատեցի Հորիզոնի ուրախ տրամադրությունը:

- Մտքումդ երևի ելույթի՞ ես պատրաստվում:

- Նախ ինձ համար եմ ելույթ ունենում, որ դուրս եկավ` բեմից...

Հորիզոնը բեմ բարձրանալով, սկսեց.

- Ժողովուրդ, ափսոս, որ մեր հարգարժան բանաստեղծուհին հայուհի լինելով հանդերձ նրա տասնյակ ռուսերեն գրված գրքերից միայն մեկն է թարգմանված հայերեն` Ֆրունզիկ Կիրակոսյանի թարգմանությամբ: Այնինչ նա մեզ` հայերիս, այսօր շատ է անհրաժեշտ. մի տեսեք ինչ ուտելի, սննդարար ազգանուն ունի` Վերմիշևա: Վերմիշևա, այսինքն, հայերեն ասած` վերմիշել, ո՞նց կարող ենք նրան չհիշել:

Այդ խոսքից շատերն էին ոգևորված, իսկ մեկը ուտելու մոտալուտ ուտելու հեռանկարով տարված դահլիճում բարձրաձայնեց.

- Հորիզոն, հիմի ըստե վերմիշելը էփա՞ծ եք տալու, թե՞ տանենք տանը էփենք: