ՕԵԿ-Ը ՍԱՏԱՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ


 

Միշտ խոսելով երիտասարդությանը քաղաքականություն բերելու մասին, «Օրինաց երկիրը» մեծամասնական ցուցակում ընդգրկել է նաև ուսանողի: Այս դեպքում 29-ամյա ուսանողի, ով սովորում է հեռակա բաժնում: Սակայն այստեղ կարևորն այն է, որ այդ ուսանողը հասարակ մի քաղաքացի չէ:

«Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առևտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանը, ում պատկանում է Քասախ գյուղի մոտ գտնվող հոյաշեն կառույցը` հայկական Էրմիտաժը (որտեղ էլ ապրում է շինանյութերի «տիրակալը»), առաջադրված թեկնածու Կարեն Բոթոյանի աներն է: Իսկ Կարեն Բոթոյանն էլ` «Եվրոպայի» փոխտնօրենն է:

Այսինքն, հերթական անգամ «Օրինաց երկիրը» ոչ թե «շարքային» երիտասարդի է առաջադրել, այլ` Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի փեսային, ով նույնպես արդեն հասցրել է որոշակի հարստության տեր դառնալ: Ուրեմն, օրենքների երկիր կառուցելու համար առաջին հերթին պետք է փող ունենալ և ազդեցիկ հարազատներ: Իսկ գաղափարները կուսակցության համար այնքան էլ կարևոր չեն: