31 ՇԻՐԱԿՑԻ


 

Արմատներով շիրակցի Արթուր Բաղդասարյանը չի նեղացրել իր հայրենակիցներին և նրանցից 31 հոգու ընդգրկել է կուսակցության 178 հոգուց կազմված ցուցակում: Սա, իհարկե, դրական միտում է` մարզերում ապրողներին ևս ընդգրկել ցուցակներում, հնարավորություն տալ մասնակցելու ընտրություններին թեկնածուի կարգավիճակով: Սակայն, բացի Հովհաննես Մարգարյանից, մեկ այլ շիրակցի հազիվ թե հույս ունենա խորհրդարանում հայտնվել, որովհետև նրանք բնավ էլ անցողիկ տեղերում չեն: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի տնօրեն Սերգեյ Նազարեթյանը, ով բազմաթիվ անգամներ է փորձել պատգամավոր դառնալ, այս անգամ հայտնվել է 35-րդ տեղում: Նա վստահ է, որ անպայման խորհրդարանում է հայտնվելու, որովհետև ՕԵԿ-ը հավաքելու է 20 տոկոսից ավելի ձայն: Մի մասը նախարար է դառնալու, ոմանց նշանակելու են այլ պաշտոնների, իսկ ահա մի քանի կոոպերատիվ ակադեմիաների ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանն էլ կհայտնվի խորհրդարանում: Նման հույսերով են ապրում այլ ՕԵԿ անդամներ ևս` սպասելով, որ կուսակցությունը ընտրություններում լինելու է առաջատարներից մեկը: