ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՄՆ-Ը


 

Ահաբեկչական խմբավորումը մտադիր է իր գործունեությունն ակտիվացնել Աֆրիկայում և այնտեղ ջիհադ (զինված պայքար` հանուն Ալլահի) կազմակերպել: Այս մասին նշված է Լոնդոնի Թագավորական միացյալ ինստիտուտի պաշտպանական ուսումնասիրութ յունների զեկույցում:

Փորձագետների կարծիքով` «Ալ-Քաիդան» ուժեղացնում է իր ազդեցությունն աֆրիկյան իսլամիստական խմբավորումների վրա: Այդ կերպ նա փորձում է ստեղծել լայնամասշտաբ ջիհադի նոր ճակատ, որը կձգվի ամբողջ մայրցամաքով` հարավում գտնվող Մալիից` Նիգերով ու Նիգերիայով` մինչև Սոմալի և Քենիա (Արևելքում):

Զեկույցի համաձայն` «Ալ-Քաիդա»-ի համար առանձնապես էական չեն աֆրիկյան ծայրահեղական խմբավորումների խնդիրների և իրենց նպատակների միջև առկա հակասությունները: