Հա՞ որ...


 

Խոսակցություններն այն մասին, որ Կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ տեղակայված է Արտաքին գործերի նախարարությունը, վաճառվելու է` պարզվում է, համապատասխանում են իրականությանը: Հենց կառավարությունում էլ չեն ժխտում, որ նախկին «Սևան» հյուրանոցի տարածքում կառուցվող շենքում տեղակայվելու են մի քանի նախարարություններ: Իսկ ահա Հանրապետության հրապարակում գտնվող այս հրաշալի շենքը, որը մաս է կազմում թամանյանական համալիրի, վաճառվելու է ինչ-որ ընկերության, որն էլ կառուցելու է նախարարությունների նոր շենքը: Թե որքանո՞վ է նպատակահարմար երկրի գլխավոր հրապարակը պատել հյուրանոցներով` գիտեն միայն նրանք, ովքեր պատրաստվում են վաճառել շենքը: Բայց մեզ հետաքրքրեց մի այլ հանգամանք. այժմ այդ շենքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Ինչպես ասում են` «պլանային» վերանորոգում, որի համար դեռևս 2011 թվականին պետական բյուջեից միջոցներ են տրամադրվել: Հարց է առաջանում, եթե շենքը վաճառվելու է, ինչո՞ւ է 30 մլն դրամից ավելի գումար ծախսվում: Մի՞թե դիվանագետները չեն կարող որոշ ժամանակ էլ աշխատել չվերանորոգված հարկաբաժիններում, իսկ այդ գումարն էլ տրամադրել դիցուք որևէ մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին...

ՈՒրեմն, իսկապես շենքը վաճառվելու է