ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԸ ՄԱՐՈ՞ՒՄ Է


 

Առևտուրը Հայաստանում չի ծաղկում, բայց զարգանում է: Առաջընթացն ամփոփելով` վիճակագիրները փաստել են, որ այս տարվա առաջին ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրի ծավալներն աճել են 0,6 տոկոսով: Առավել տպավորիչ է հատկապես մեծածախ առևտրի ոլորտում գրանցված առաջընթացը. այստեղ 3 տոկոսի աճ է արձանագրվել:

Այն, որ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը խոշոր դրամական միջոցների չի տիրապետում և գնումները միանգամից ու մեծ ծավալով չի իրականացնում` ակնբախ է: Պարզ է նաև, որ 3 տոկոսի առաջընթաց գրանցվել է խոշոր վաճառակետերի շրջանառության կտրուկ աճի արդյունքում: Հետաքրքիր է, որ նույնիսկ վիճակագիրներն են համարձակվել փոքր բիզնեսի ներկայացուցիչների մշտական կարծիքը կիսել` նշելով, թե մինչ խոշոր բիզնեսը 3 տոկոսի աճ է արձանագրում, փոքրի մոտ 0,2 տոկոսի անկում է գրանցվում: Այսինքն, փոքրի հաշվին է խոշոր բիզնեսը զարգանում: