Ընդդեմ Թուրքիայի ընդգրկման


Բեռլինում կայացած բանակցություններից հետո Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկերը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին դեմ են արտահայտվել` Թուրքիան Եվրախորհուրդ ընդունելու առնչությամբ (հաղորդել է Associated Press-ը): - Մեր ընդհանուր դիրքորոշումը հետևյալն է. Թուրքիան պետք է ԵՄ գործընկերոջ արտոնյալ կարգավիճակ ստանա, բայց չընդգրկվի դրա մեջ,- հայտարարել է Ա. Մերկերը: Իսկ Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ Եվրամիության անդամները պետք է դադարեցնեն Թուրքիային սին խոստումներ տալ և դրա փոխարեն հարկ է կենտրոնանալ այդ երկրի հետ տնտեսական ու մշակութային ընդհանրություն ստեղծելու ուղղությամբ: Դրանից առաջ Սարկոզին արդեն արտահայտվել էր Եվրամիությունում Թուրքիան ընդգրկելու դեմ: Նրա կարծիքով` ԵՄ-ն հանրավորինս արագ պետք է բանակցություններ սկսի Թուրքիայի հետ` այնպիսի միջավայր ստեղծելու, որ հնարավոր կլինի քննարկել տնտեսական և անվտանգության խնդիրները: Փաստորեն, Ն. Սարկոզին հետևողականորեն շարունակում է այս առնչությամբ իր կոշտ քաղաքականությունը և քանիցս հայտարարել է ուղղակիորեն, որ «միշտ դեմ է եղել Թուրքիայի` ԵՄ ընդունելուն»` խոստանալով, որ անհրաժեշտության դեպքում համաժողովրդական հանրաքվե կկազմակերպի այդ խնդրի շուրջ: Ի ԴԵՊ, ԵՄ կազմում Թուրքիայի ընդգրկվելուն աջակցում են Իտալիան և Պորտուգալիան: