Հակաճգնաժամային խանութ


Սոցիալական առաջին այս խանութը մայիսիննյան լավագույն նվեր էր սարատովցիների համար: Բնականաբար` չունևորներն այստեղ կարող են ձեռք բերել իրենց մատչելի ապրանքներ ու մթերք: Էնգելսի մարզի ղեկավարությանը նախևառաջ մտահոգել է վետերանների և 2-րդ աշխարհամարտի մասնակիցների կարիքները: Սոցիալական զամբյուղում ներառվել են հավի ձուն, շաքարավազը, հավը, մակարոնեղենը, ձեթը, կարագը, պանիրը, նրբերշիկը, հացը, ձավարեղենը: Այսինքն` այն ամենը, ինչն անհրաժեշտ է նվազագույն օրապահիկի համար: Ինչպես տեղեկացրել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն, մարզի իշխանությունները ծրագրել են տասնյակից ավելի նմանատիպ նոր խանութներ բացել: