Քնող 50 տոկոս


Ռուսաստանցիների ավելի քան 1/3¬ը մշտապես աշխատանքի է գալիս չքնած. այսպիսի տվյալներ են պարունակում Joblist.ru¬ի անցկացրած հարցման արդյունքները: Ըստ դրանց` հարցվածների 86 %¬ն ասել է, որ երբեմն մտածում է քնել աշխատավայրում, իսկ յուրաքանչյուր 4¬րդն այդ մասին մտածում է ամեն օր: 52 %¬ը հենց աշխատատեղում Մորփեոսի գիրկն է ընկնում. 38 %¬ը պարզապես նիրհում է, իսկ 14 %¬ն իսկապես քնում է: Հիմնականում քնում են պետական ծառայողները. նրանց 56 տոկոսը նիրհում է, յուրաքանչյուր 10¬րդը` խորը ննջում: Նրանցից հետո ամենաքնողներն աշխատող ուսանողներն են (44 %): Բայց այ` մեծամասամբ (63 %) ղեկավարության աչքերին քուն չի գալիս: Եվ այս «թուլության» համար անպատիժ են մնում 76 տոկոսը: Աշխատանքային կարգապահությունը խախտողներն իրենց այս վարքագիծը բացատրում են հոգնածությամբ և աշխատանքով չափից ավելի ծանրաբեռնված լինելով (34 %): 24 տոկոսն ինքն էլ չի հասկանում սեփական քնկոտության պատճառը, իսկ 15 %¬ին ննջեցնում է աշխատանքային ծանրաբեռնվածության բացակայությունը: 4 տոկոսն էլ այդ կերպ վրեժխնդիր է լինում` ցածր վարձատրության համար: