Շները կարող են ախտորոշել... քաղցկեղը


Պարզվում է` օրգանիզմում զարգացող չարորակ ուռուցքները հայտնաբերելու համար բոլորովին պարտադիր չէ հիվանդանոց հասնել ու անալիզներ հանձնել: Բժիշկների փոխարեն դա կարող է անել ամենասովորական շունը: Սրանում համոզված է Էմորի համալսարանին առընթեր քաղցկեղի ինստիտուտի ուռուցքաբան¬վիրաբույժ Շերիլ Գեբրամ¬Մենդոլան: Վիրաբույժն ուսումնասիրել է քաղցկեղով հիվանդների շնչառությունը և հայտնաբերել, որ ուռուցքները մարմնին «ստիպում» են որոշակի օրգանական միացություններ արտադրել, որոնք անհասանելի են մարդկային հոտառությանը, բայց կարող են հոտոտվել շների կողմից: Այս իրողությունից ելնելով, գիտնականների խումբը մշակել է թեստավորման հատուկ սարք, որը կարող է զանազանել մարդու շնչառության մեջ պարունակվող ավելի քան 300 մոլեկուլ: Փորձարարության ընթացքում 75 %¬ով ճիշտ է ախտորոշվել, թե հետազոտվողներից ո՞վ է տառապում կրծքագեղձի քաղցկեղով: Զննում անցնող այն կանայք, ում կուրծքը դրանից առաջ հոտոտել է շունը, իսկապես ունեցել են չարորակ ուռուցք: Անգլիայում գիտնականները մի քանի շուն են նախապատրաստում, որպեսզի կարողանան հիվանդների մեզի նմուշներով հայտնաբերել քաղցկեղը: 54 փորձերից 22 անգամ մարդու չորքոտանի բարեկամները կարողացել են ճիշտ ախտորոշել միզապարկի ուռուցքները: Շների հոտառությունն, իհարկե, չի զարմացնում մասնագետներին: Ավելին, վիճակագրությանն է´լ ավելի արտասովոր դեպքեր են հայտնի: Օրինակ, անցյալ տարի օգոստոսին տերիեր ցեղատեսակի որսաշունը` Կիկո մականունով, կծել է տիրոջ բութ մատը: Շատ չանցած` վերջինիս մոտ 2¬րդ կարգի շաքարախտ է հայտնաբերվել: Ոմանք շան այդ արարքը համարել են նախազգուշացում հիվանդության մասին: - Շները գիտեն տարբեր իրերի հոտերը և զանազանում են դրանց տարբերությունը: Եվ երբ դուք հիվանդ եք, նրանք չգիտեն, թե հատկապես ինչ է պատահել, բայց զգում են, որ ձեր մարմնից արձակվող հոտը տարբերվում է սովորականից,¬ ասել է Ջորջիայի Տեխնիկական գիտական ինստիտուտի գիտաշխատող Շառլին Բայերը: