Ընկճվածությունը` դարի հիվանդությո՞ւն


Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալները ներկայացնելով, ՌԴ առողջապահության և սոցզարգացման նախարար Տ. Գոլիկովան ահազանգել է, որ 10 տարի հետո ամենատարածված հիվանդությունը ընկճվածությունն (դեպրեսիա) է լինելու: Հիմա արդեն յուրաքանչյուր 5¬րդ քաղաքացին խորացված թախծի կամ անտարբերության մեջ է: Ավելի ստույգ` մոլորակի ամեն 4-5¬րդ բնակիչը տառապում է հոգեկան խաթարումներով: Իսկ 2020 թ. դեպրեսիան բոլոր հիվանդությունների շարքում կգրավի 1¬ին տեղը: - Առողջապահության համակարգերը պետք է որ արձագանքեն այս մարտահրավերին,¬ ասել է նախարարուհին:¬ Մարդկանց պետք է ապահովել հոգեբանական և հոգեթերապևտիկ օգնությամբ: Նրանց օգնել` տիրապետելու ինքնակարգավորման, հոգեկան հավասարակշռությունը պահպանելու միջոցներին, նոր սոցմշակութային իրավիճակում երջանիկ ապրելու ունակությանը: Ներկայումս մահացության պատճառների շարքում գերիշխող են ոչ վարակիչ հիվանդությունները (տեղեկացրել է ԸԾԼ-ՁԸհհ¬ը): Գոլիկովայի խոսքերով` մահվան դեպքերից ավելի քան 9 միլիոնը կարելի էր կանխել: Խոսքը առողջ կենսակերպի, վտանգավոր սովորույթներից հրաժարվելու մասին է: Ընկճվածությունը միշտ չէ, որ սոցիալական ծանր պայմանների հետևանք է: Նույնիսկ` ճիշտ հակառակը: Փորձագետները նկատում են, որ հատկապես տնտեսական վիճակի կայունացումից հետո է սկսվում «համատարած թախիծն» ու մտքերի խռովքը: Իսկ արդյո՞ք նաև հետաքրքրություններ չունենալը, սեփական կարիքների հոգալն ուրիշների պարտականությունը համարելը, ամեն ինչ պատրաստի ստանալով` եղածով չուրախանալը անտարբերության անդունդի նախադուռը չէ: Իսկ հիասթափություննե՞րը, առանց հովանավորի` ոչ մի դուռ բացել չկարողանալու բարդույթը… Մտքի ունայնությունը հոգուն սնունդ տալ չի կարող: Իսկ այս ամենին մեծապես նպաստում են հենց հոգեորս, հոգեկեղեք աղանդները: Այնպես որ` ընկճվածություն կամ դեպրեսիա կոչվող չարիքի դեմ միայն առողջապահության ոլորտը չպետք է զբաղվի: