Մտահղացումներ` տիեզերքից


Հոգեբանները կհաստատեն, որ հատկապես ռոմանտիկները ամենավառ երևակայությունն ունեն: Վերջին ամիսներին Րաֆֆին իր գործունեությամբ ապացուցեց, որ ոչ միայն ռոմանտիկ է, այլև սենտիմենտալ: Նրա նոր հորինվածքը նոր Սահմանադրության ստեղծման անհրաժեշտությունն է: Այդ խնդրի վերաբերյալ նա երբեք չի խոսել: Անակնկալ գաղափար է` նույնիսկ իր համար: Նրա միտքը թռիչքներ է գործում` երազում և արթմնի: Այս խառնակ ժամանակներում մեզ նոր Սահմանադրությունն էր պակասում: Չէ´, կասկած չկա, որ «Ժառանգության» լիդերն իր մտահղացումները տիեզերքից է ստանում, քանզի դրանք բացարձակապես կապ չունեն «երկրային» իրականության հետ: