Երեկ` մայիսի 5¬ին, «Ավանգարդը» դարձավ 88 տարեկան


Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր չմոռացան շնորհավորել թերթի ծննդյան օրը: Երախտիքի մեր խոսքն ենք հղում նաև մեր մշտական ընթերցողին. - Ձեր շնորհիվ է, որ «Ավանգարդը» շարունակում է հարստացնել հայ մամուլի պատմությունը: Շնորհակալություն հատկապես թերթի անշահախնդիր այն բարեկամներին, ովքեր անաչառ իրենց խորհուրդներով, անկաշառ բարի կամեցողությամբ նպաստում են, որպեսզի խառն ու խրթին ժամանակների հորձանքին կուլ չգնա «Ավանգարդը»: Շնորհակալ ենք, որ դուք կաք, զերծ եք պահել մեզ խոտոր ուղուց, և այսօր կարող ենք ասել` մենք չենք ամաչում ո´չ անցյալի, ո´չ ներկայի համար: Մենք հպարտ ենք «Ավանգարդի» 88-ամյա կենսագրությամբ: