Կոռումպացված ներքնախավ


 

Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանում կոռումպացված են ոչ միայն պետական պաշտոնյաները, օլիգարխիան, այլև ժողովրդի մեծ մասը. նրանք կաշառակերության ախորժակով բոլորովին չզիջեցին «անուն հանածներին»: Իսկ տասը հազար կաշառք ես վերցնում, 100 հազար կամ մեկ միլիոն` դա արդեն վարկանշի հարց է: Այսքանից հետո իրավունք ունե՞նք շարքային քաղաքացիներս ամեն օր, ամեն ժամ բողոքել երկիրը քայքայող կոռուպցիայից: