ՍԵՐԳՈՆ ԽԱՆԳԱՐԵԼ Է


 

Հնարավոր է, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանի «քաջագործությունների» հետևանքով գյուղտնտեսությունների և մասնավոր բանկերի միջև առաջիկայում լուրջ հակասություններ առաջանան: Թե ո՞րն է եղել Ս. Կարապետյանի անձնական շահախնդրությունը` կաթի մթերման գինն ամեն կերպ նվազեցնելու հարցում, առայժմ չի մանրամասնվում: Նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են սակայն, որ «շեֆը» ջանք ու եռանդ չի խնայել` նախորդ տարվա ընթացքում ընդհուպ մինչև 150 դրամի սահմանը հատած կաթի մթերման գինն իջեցնելու համար: Ներկայում այն դարձյալ 100-120 դրամ արժե: Բայց ահա գյուղտնտեսություններն ու ֆերմերները, ովքեր նախորդ տարի անասնապահությունը վերջապես շահութաբեր գործ համարելով, զգալի քանակությամբ անասնագլխաքանակ են ձեռք բերել, ներկայումս կանգնած են սնանկացման եզրին:

Նրանք տարբեր բանկերից վարկեր են վերցրել, որոնց մարումն ուղղակիորեն անհնար է դառնում` կաթի մթերման գնի զգալի անկման պարագայում: