ՎԵՐՋԱՊԵՍ ԼՈՒԾՎԵՑ


 

Մեր իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ օրեր առաջ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշվել է տարածքային կառավարման նախարարի գործառույթները տարանջատել փոխվարչապետի գործառույթներից և Գագիկ Բեգլարյանին նշանակել տարածքային կառավարման նախարար: Այսինքն, Արմեն Գևորգյանի պաշտոնը երկու մասի բաժանվեց, որ Դոմինգոյի «զոհը» դարձած Բեգլարյանը պաշտոն ստանա… Ասում են, թե մեր քաղաքապետերից մեկը, լսելով Բեգլարյանի նոր պաշտոնի մասին, հայտարարել է, որ ինքն էլ է սպասում մի նշանավոր արվեստագետի հյուրախաղերի, որպեսզի իրականացնի նախարար դառնալու երազանքը…

Ի դեպ, հստակեցվել է, որ բնապահպանության նախարարի պաշտոնն էլ կստանձնի Սամվել Նիկոյանը: