Անորոշությունը պակասում է,


Եվ այսպես, Հայաստանի թե ներքին, թե արտաքին քաղաքական կյանքում, որոշ չափով անսպասելի, ինչ-որ առումով օրինաչափորեն ի հայտ եկան ամառային սեզոնին ոչ բնորոշ լարվածության դրսևորումներ: Անորոշության <<կուտակումները>> հասան կիզակետին: Սակայն եթե առկա զարգացումները դիտարկենք հակառակ տեսանկյունից, ինչն, ի դեպ, չի հակասում տրամաբանության օրենքներին, ապա կարելի է հանգել բոլորովին այլ եզրակացության և արձանագրել, որ եկել են անորոշության մշուշը ցրվելու ժամանակներ: Պարադոքսի էությունը հետևյալն է. երբ ինչ-որ հարցեր պարզվում են, ստանում են իրենց պատասխանները, դրանք անխուսափելիորեն <<ծնում>> են նոր` էլ ավելի մեծ հարցականներ: Մանրամասնելով պարզաբանենք առկա իրավիճակը և դրա առանձնահատկությունները: Ներքաղաքական կյանքում, ինչպես և սպասվում էր, վերադասավորումները ուրվագծվեցին ոչ թե ընդդիմադիր, այլ իշխանական ճամբարում: Երկու առանցքային պետական-քաղաքական գործիչներից` ՀՀ նախագահը, ինչպես բոլորին է հայտնի, <<կողմնորոշվել>> էր նորաստեղծ քաղաքական ուժի` <<Բարգավաճ Հայաստանի>> օգտին. Պաշտպանության նախարարի երկարատև լռությունը իրարամերժ ենթադրությունների տեղիք էր տալիս: Վերջերս միայն պարզվեց, որ Սերժ Սարգսյանը կրկին նախընտրել է ընտրություններին մասնակցել` դարձյալ քաղաքական հենարան ընտրելով ՀՀԿ-ն: Տարօրինակն այն է, որ այդ քայլը, որքան էլ կանխատեսելի և օրինաչափ, քաղաքական դաշտում ու վերլուծա բանների կողմից ընկալվեց որպես սենսացիա: Լինում է նաև այդպես, երբ սենսացիա է դիտվում անակնկալների բացակայությունը: Իհարկե` նրանց համար (գերազանցապես` լրատվամիջոցների), ովքեր ամենուր սենսացիա որոնելու <<թուլությունը>> ունեն: Իրավիճակը իշխանական ճամբարում, կարծես թե` որոշ չափով պարզվեց, բայց, ինչպես վերը նշեցինք, նման դեպքերում երբեմն ի հայտ են գալիս ավելի մեծ հարցականներ: Այս պարագայում` մասնավորապես. 1) ՀՀԿ-ն է°լ ավելի ամրանալով, ամբողջ իշխանությունը վերցնելու հա ̉յտ կներկայացնի, թե ̉ ընտրությունների նախօրեին կամ դրանից անմիջապես հետո դաշինք կկազմի որևէ այլ ուժի հետ. 2) բացառվում է, արդյո ̉ք, ՀՀԿ համագործակցությունը ընդդիմադիր դաշտի որոշ կուսակցությունների հետ` ինչպես ենթադրում են որոշ վերլուծաբաններ. 3) ինչպիսին կլինեն ՀՀԿ-<<Բարգավաճ Հայաստան>> հարաբերությունները. գործընկերայի ̉ն, մրցակցայի ̉ն, թե ̉ նույնիսկ թշնամական. 4) արդյո ̉ք ուժի նժարը ՀՀԿ-ի կողմը թեքվելու պարագայում, <<Բարգավաճ Հայաստանը>> չի դիմի <<ձիով>> քայլերի` իր հետ միավորելով թե իշխանական ու իշխանամետ և թե կեղծ ընդդիմադիր մի շարք կուսակցությունների. 5) եթե հանկարծ արմատական ընդդիմությունը կարողանա կազմակերպվել, բռունցքվել և իրենից հզոր ուժ ներկայացնել, արդյո ̉ք ՀՀԿ-ն, որն ավելի հակված է միայնակ մասնակցել ընտրություններին, մի կողմ չի դնի մրցակցության <<ոգին>> և կրիտիկական պահին դաշն չի կնքի <<Բարգավաճ Հայաստանի>> հետ: Սրանք հարցեր են, որ թեև արծարծվել են շարունակ, բայց վերջին իրադարձություններից հետո <<բազմացան>>: Հարցերի մի մասին, իհարկե, այսօր էլ կարելի է թեական պատասխաններ գտնել: Եթե հավատալու լինենք որոշ փորձագետների կողմից մշտապես թմբկահարվող այն <<վարկածին>>, թե իբր ՀՀ նախագահի և Պաշտպանության նախարարի միջև եղել են ու կան խորը, գրեթե անլուծելի տարաձայնություններ, ապա նախընտրական թոհ ու բոհի պայմաններում, ընդդիմության մատուցած անակնկալների և դրա հետևանքով առաջացած վտանգավոր իրավիճակներում անգամ ՀՀԿ-<<Բարգավաճ Հայաստան>> դաշինքը կբացառվի: Կողմերը անցնելով ռիսկի բոլոր սահմանները, ինչպես ասում են, կգնան մինչև վերջ: Սակայն, թվում է` Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն, այնուամենայնիվ, այնպիսի խոր տարաձայնություններ չունեն, որոնց պատճառով, իրադրության խիստ լարման պայմաններում հրաժարվեն իրար ընդառաջող քայլերից ու իրենց թույլ տան <<վաբանկ>> տարբերակը: Եթե ընդդիմությունը ընտրությունների շեմին դարձյալ այսչափ թույլ լինի, և ներքաղաքական կայունությանը նրանց կողմից ոչ մի վտանգ չսպառնա, ապա այդ <<բացը>> իրենց թեժ մրցակցությամբ շատ հնարավոր էª լրացնեն ՀՀԿ-ն ու <<Բարգավաճ Հայաստանը>>: Ապագա քաղաքական պայքարի ելքի վերաբերյալ նույնպես կարելի է որոշ ենթադրություններ անել: Ներկա դրությամբ` ՀՀԿ-ն սպասվող մրցակցությունից հաղթող դուրս գալու ավելի մեծ շանսեր ունի: Նախ, պետք է հատուկ ընդգծել ՀՀԿ քաղաքական փորձառությունը: Գործադիր իշխանության ղեկը յոթը տարի շարունակ իր ձեռքում պահած վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարող է դրսևորել այնպիսի որակներ, որոնք, որքան էլ զարմանալի թվա, վերլուծաբանների կողմից դեռևս չեն <<բացահայտվել>>: Վերջինիս դիմացկունության <<ֆենոմենին>> եթե գումարենք Սերժ Սարգսյանի քաղաքական ամրության անսպառ թվացող պաշարները, ապա կստանանք <<չինական պարսպի>> պես մի բան, որը գրոհով հաղթահարելը <<Բարգավաճ Հայաստանի>> համար կարող է լինել անհնարին: Անգամ` այն վիթխարի ֆինանսական ռեսուրսների պարագայում, որին տիրապետում է <<ԲՀ>> ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսներին, ապա այս առումով նույնպես ՀՀԿ դիրքերը առավել ամուր են թվում: Սակայն բոլորովին էլ չի բացառվում առաջիկա ամիսներին իշխանական ճամբարում քաղաքական վերադասավորումների այնպիսի ընթացքը, որը ուժերի առկա հարաբերակhցությունը անսպասելիորեն խիստ փոփոխությունների ենթարկի: ՀՀ նախագահը, բնականաբար, պետք է որ ունենա պահուստային լծակներ, որոնք դեռևս չի օգտագործել: Այդ լծակներից կարևորագույն կարող է լինել Արևմուտքի և Ռուսաստանի աջակցությունը ձեռք բերելու և դրանով կշեռքի նժարը իր կողմը թեքելու հնարավորության օգտագործումը: Իսկապես, եթե ՀՀ նախագահը կարողանա <<գտնել>> այնպիսի քաղաքական հենարաններ, որոնք վայելում են գերտերությունների համակրանքը, ապա ՀՀԿ-Սերժ Սարգսյան <<ամրոցի>> անառիկությունը հնարավոր է կասկածի տակ դրվի: Սակայն փորձագետները հակված են բոլորովին այլ տեսակետի: Նրանք գտնում են, որ ԼՂՀ հիմնախնդրի շուրջ վերջին անակնկալ զարգացումները, Մեթյո Բրայզայի <<բացահայտումները>>, Մինսկի խմբի համանախագահ ների խռովածի կեցվածք ընդունելը խարխլում են ՀՀ նախագահի դիրքերը արտաքին քաղաքական ասպարեզում: Սակայն արդյո ̉ք դրանից կարելի է բխեցնել, որ <<հիասթափվելով>> ՀՀ նախագահից, <<դրսի>> ուժերը, որպես վերջինիս այլընտրանք, <<տեսնում>> են Պաշտպանության նախարարին: Շատ հավանական է: Եվ այդ հավանականությունը, հավանաբար, կառարկայանա առաջիկա ամիսներին:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ