1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ ՓՈՂ Է ՈՒԶՈՒՄ


Արշակ Սադոյանին դարձյալ նախընտրական անհանգստությունն է համակել: Նա վստահ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություն ները կեղծվելու են, ուստիև երկար մտածելուց հետո որոշ ելքեր է առաջադրում ընտրությունների արդար ելքով շահագրգիռ ուժերին: Բացի այդ, ԱԺԴ ղեկավարը որոշել է փող ուզել Եվրոպայից և Ամերիկայից: Հաջողության դեպքում Ա. Սադոյանը թերթ կհրապարակի և հեռուստա լիքների վճարովի եթերներից կօգտվի: Ավելին, ողջ հանրապետության շուրջ 2000 ընտրատեղամասերը համակարգիչներով կլինի, որոնք նույնպես ըստ ԱԺԴ ղեկավարիª կնպաստեն ընտրությունների թափանցիկությանը: Մնում է սպասել փողին: Եթե գործը գլուխ եկավ, սակայն, փող տվողը երաժշտությունն էլ է պատվիրելու: Մինչդեռ Արշակ Սադոյանը, կարծեք, դեմ է օտարի նվագներին...