Որ տարիքում է կինն ամենագեղեցիկը


Պնդողներ կլինեն, որ կանայք բոլոր տարիքներում էլ գեղեցիկ են, բայց ամենամեծ գեղեցկությունը ջահելությունն է: Խնդիրն հենց այն է, որ բոլոր տարիքներում էլ կարելի է երիտասարդ երևալ, բայց բրիտանացի գիտնականները ճշտել են, թե կանայք ամենագեղեցիկը 31 տարեկանում են: Այդժամ նրանք իրենց գրավչության բարձրակետում են, երբ բնական գեղեցկությանը գումարվում է իրենց արտաքին ոճն ընտրելու փորձը: Իսկ ճիշտ ոճի զգացողությունը տարեց կանանց շահեկանորեն տարբերում է անփորձ աղջնակներից: Հարցմանը մասնակցած ավելի քան 2000 կանանց ու տղամարդկանց 70 %¬ը կնոջ ցանկալի լինելը պայմանավորել են վստահ լինելու գործոնով: 67 %¬ը կարևորել է արտաքին տվյալները, իսկ 47 %¬ը նախապատվությունը տվել է ոճի զգացողությանը, ինչն ուշադրություն է հրավիրում: Կանանց ճնշող մեծամասնությունը համաձայնել է, որ գեղեցկությունը գալիս կամ ավելանում է տարիքի հետ: Կեսից ավելին խոստովանել է, որ տարիների ընթացքում ձերբազատվել են դեռահասության բարդույթներից և իրենց ավելի գեղեցիկ են զգացել: Իսկ 55 %¬ն ընդգծել է, որ աստիճանաբար են կողմնորոշվել, թե ինչպիսի շպարն է իրենց ավելին հրապուրիչ դարձնում: Հետազոտողները նկատել են նաև, որ ինքնավստահ կանանց քանակը տարափոխվում է` նրանց բնակավայրով պայմանավորված: Մայրաքաղաքում ապրող աղջիկներն ավելի ինքնավստահ են և անհամեմատ ավելի մեծ գումարներ են ծախսում շպարանքի վրա: QVS հեռուստաալիքի պատվերով կատարված այս հարցումների արդյունքները, թերևս չնչին տարբերությամբ, նաև մեզ է բնորոշ: Բայց այ` ինքնավստահության առումով մարզաբնակ աղջիկներն ու կանայք հազիվ թե զիջեն մայրաքաղաքաբնակ իրենց սեռակցուհիներին: Եթե նույնիսկ իրենց բնակավայրերում կարող է նման տպավորություն ստեղծվել, սակայն թեկուզ ժամանակավորապես Երևանում բնակվողները զերծ են «ինքնաթերագնահատման» բարդույթից: