Անզավակ հո չէի՞ն մնա


Պիեռ Թիվիլոնն ու նրա կինը` Էլեյնը, երեխաներ չունեին և չէին ուզում անժառանգ մնալ: Բայց քանի որ ամուսինը կենդանաբանական այգու տեր էր, կնոջն ասել է, թե ցանկանում է տուն բերել գորիլային: Կինը զարմացել, բայց համաձայնել է: Հիմա արդեն ամուսնական այդ զույգի ընտանիքի լիիրավ անդամ է դարձել 13-ամյա Դիջիտը, որից մայրը հրաժարվել էր` ծնվելու օրից: Գորիլան այնքան է հարազատացել Պիեռին ու Էլեյնին, որ նույնիսկ գիշերում է նրանց մահճակալին: Իսկ ցերեկները նա շարունակում է զվարճացնել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Սեն¬Մարտան¬լա¬Պլեն քաղաքի գազանանոց այցելող երեխաներին: Այգու տերեր Թիվիլոնները նրան տուն են տանում միայն ուշ երեկոյան: - Դիջիտին մենք ենք դաստիարակել` ծննդյան օրից. նա մեզ շատ լավ է ճանաչում: Մեր հարաբերությունները ճշտվել են ժամանակով,¬ ասել է կապիկի հայրացուն: Ամուսինները մտադիր չեն կենդանաբանական այգու նշանավոր տիրուհուն ընդմիշտ տուն տանել. Դիջիտը նախկինի նման կուրախացնի երեխաներին: Ստացվում է` ընտանիքի նոր անդամը ևս աշխատում է: