Մերկ` կետերին հյուր


36-ամյա գիտնականուհին կարողացել է վարժեցնել ավելի քան մեկ տոննանոց երկու բևեռային դելֆինների: Հսկայամարմին այդ կաթնասունները կողմնակի անձանց չեն հանդուրժում, և որպեսզի նրանց չանհանգստացնի, Նատալյա Ավսեյենկոն որոշել է նրանց մոտ` ջրի խորքերը սուզվել բացարձակ մերկ: Մատրյոնա և Նիլմա բևեռադելֆիններն արտասովոր լողորդին շատ ջերմորեն ու սիրով են դիմավորել: 6 րոպե մոսկվացի կինը ծովային հսկաների հետ լող է տվել սառույցների տակ` -2 աստիճան սառնությամբ ջրերում: Նատալյան 6 րոպե իր բարեկամներին սիրաշահելուց հետո մի քանի ժամ չէր կարողանում տաքանալ: Նատալյան 2006 թ. աշխարհի չեմպիոն է, յոգայի վարպետ և տիրապետում է շնչառությունը պահելու մեթոդիկային: Հենց այս հմտություններն էլ նրան օգնել էին` այդքան ցածր ջերմաստիճանում դիմանալ` առանց հագուստի: