20 հազար լարի` հեռուստաշոուում


Շախմատի աշխարհի երբեմնի չեմպիոն, Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովն այս անգամ Վրաստան էր այցելել բուհերում մի քանի դասախոսություն կարդալու` «XXI» դարի աշխարհաքաղաքական մարտահրավերները» թեմայով: Նա նաև հանդիպումներ էր ծրագրել երկրի Շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Բայց չի մերժել և «Ռուսթավի 2» հեռուստաընկերության առաջարկը` մասնակցելու «Ո՞վ է ուզում 20.000» ծրագրին: Հազիվ թե որևէ մեկին զարմացրած լինի, որ Կասպարովը շահել է այդ գումարը` մոտավորապես 11 հազար դոլար: Այդպիսով նա դարձել է հեռուստաշոուի այն առաջին մասնակիցը, ով, պատասխանելով բոլոր 15 հարցերին` արժանացել է գլխավոր մրցանակին: 16¬րդ հարցը, խաղից հետո, նրան ուղղել է «Ինտերֆաքսի» թղթակիցը: Այս հարցին քաղգործիչը պատասխանել է կնոջ` Դաշայի հուշումներով: - Խաղը չափազանց լավ ստացվեց: Իմ տրամաբանությունը և Դաշայի կռահողականությունը հրաշալի արդյունք տվեցին,¬ ասել է Կասպարովը:¬ Ինչ խոսք, ես նյարդայնանում էի: Դա մեծ պատասխանատվություն էր. չէ՞ որ մենք խաղում էինք` հանուն հիվանդ երեխաների օգնության: Հուսով եմ` երեխաներին կօգնի այս գումարը, դրա համար կարելի է ասել, որ այս օրը հենց այնպես չանցավ: Այո, իր վաստակածը նախկին չեմպիոնը նպատակաուղղելու է բարեգործությանը: