Իտալիայի «գաղտնի կառավարիչը»


Դեռևս 2-3 շաբաթ առաջ երկրում քչերը գիտեին, թե ով է Լուիջի Բիզինյանին: Հիմա արդեն հայտնի է, որ տարիներ շարունակ նա իր վստահելի մարդկանց «ներդրել» է իշխանության բարձրագույն օղակներում և նրանց միջոցով վարկաբեկիչ փաստեր էր հավաքում` իշխանավորներին նենգասպառնալիքի ենթարկելու համար: Այդպիսով նա հաջողեցրել էր ստեղծել երկրի կառավարման կաբինետ: Իտալիայի դատախազությունը քննում է «մասոնական օթյակի» գործունեության մասին գործը: Քննիչների և որոշ լրատվամիջոցների կարծիքով` դրա նպատակը վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հովանավորչությունն է: 20 տարի առաջ իրավապահ համակարգը «մաքրազերծում» կատարեց իշխանական կառույցներում: 90-ականների սկզբներին «Մաքուր ձեռքեր» գործողության ժամանակ հետաքննվել էր այն ժամանակների քաղգործիչների կապը մաֆիայի հետ: Սակայն «Կոզա Նոստրա»¬ի և կոմիսար Կատանիայի հետնորդներն այսօր էլ դեռ չեն հանդարտվել: Եթե դատախազության կասկածներն հաստատվեն, ապա պարզ կդառնա, թե ինչու Բեռլուսկոնին այսքան երկար շարունակում է իշխանավարել` չնայած իր խայտառակ համբավին: Ո՞վ է Լուիջի Բիզինյանին: Մամուլի հաղորդագրություններով` խոշոր գործարար: Սակայն պաշտոնապես նրա միակ բիզնեսը տպարանն է, որը հրատարակում է դեղին էջեր: Նրան մեծ համբավ էր բերել ինչ¬որ բարեգործական կազմակերպության անունից Վատիկանի JOR բանկին խոշոր նվիրատվությունը` աղքատ երեխաների համար: 59-ամյա Լուիջին եղել է գաղտնի մասոնական կ-2 (կՐՏտՈչՈվՊՈ-2) կազմակերպության անդամ: կ-2¬ն Իտալիայում գործել է 70-ական թթ. և հավաքագրել էր կարևորագույն պետական հիմնարկների պաշտոնյաների: Սիլվիո Բեռլուսկոնին ևս մասոնական օթյակի անդամ է եղել` գրանցված 1815 համարի ներքո: Նրա և Լուիջիի հարաբերությունները կասկած չեն հարուցում` ոչ միայն իրենց ընդհանուր անցյալի, այլև ներկա սերտ կապերից ելնելով: Օրինակ, Բիզինյանին Բեռլուսկոնիին հրավիրել էր իր մոր ծննդյան տոնին: Բացի այդ, Լուիջիի հեռախոսազրույցների հարյուրավոր ձայնագրություններ կան, որոնցում նա հանձնարարում է ձայներ գնել` «Կավալյերե»¬ի հեղինակությունը բարձրացնելու համար: Այդ խոսակցություններին մասնակցում են Տնտեսության նախարար Ջուլիո Տրեմոնտին, «Ֆերարի» ընկերության նախագահը, խոշորագույն այլ ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ` հատուկ ծառայություններից, դատական համակարգից ու RAL հանրային հեռուստաալիքից: Դատավորները կարծում են, որ Լուիջին փոխարինողն է կ-2 «վարպետ» Լուիջի Ջելիի, որը կենդանի է և թաքնվում է ինչ¬որ տեղում: Բազմաթիվ այլ մանրամասներ էլ հայտնի են արդեն, սակայն պարզ չէ, թե իրականում ով է եղել գաղտնի այդ բուրգի գագաթին: Չի բացառվում, որ Իտալիայի իրական «տանտերը» բնավ Բեռլուսկոնին չի եղել, այլ` Բիզինյանի¬Լետա¬Բեռլուսկոնի եռյակը (իրավիճակը մեկնաբանել է La Republica¬ն): Գաղտնալսումներում հատվածներ կան, թե ինչպես է «գործատերը» պետական ENI նավթընկերության տնօրենին հրամայում ինչ¬որ անձանց պաշտոն տալ: Կամ` ազդեցիկ թերթերի խմբագիրներին հանձնարարում է բարոյապես ոչնչացնել իրենց ոչ ցանկալի մարդկանց: Ընդ որում, L\'Unita¬ի խմբագրին Բիզինյանին հրահանգել է հենց ՆԳՆ աշխատասենյակից: - Նա ավելի հզոր է, քան ես,¬ «գործատիրոջ» մասին ասել է Բեռլուսկոնին: Նա, իհարկե, աղմկահարույց այս գործը մտացածին է համարում: Սակայն իտալացիների մեծ մասն արդեն համոզված է, որ «գործատիրոջ» վախճանը նախևառաջ իր` դոն Սիլվիոյի մոտալուտ վախճանն է գուժում: