Բարեկամասեր Շիմոն Պերեսը


Ոչ հեռու անցյալում ռազմաքաղաքական ոլորտում սերտորեն համագործակցող Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բախումնալի դարձան: Պատճառն անցյալ տարի մայիսի 31¬ի միջադեպն էր` երբ իսրայելցի զինվորականները հարձակվել էին «Ազատության նավատորմիկ» պահակային նավախմբի վրա, որը հումանիտար բեռներով ուղևորվում էր Գազա: Գրոհի արդյունքում 9 թուրք էր զոհվել, իսկ Անկարան հայտարարել էր, որ վերանայելու է հարաբերությունները Թել¬Ավիվի հետ և պաշտոնական ներողություն ու զոհվածների ընտանիքների փոխհատուցման վճարում էր պահանջել: Փոխհատուցման ու ներողության պահանջին դրանից հետո անդրադարձ չի եղել, բայց ահա Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն իրար է անցել: Թուրքական Haberturk թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումն Իսրայելի շահերից է բխում, մանավանդ` երկրի քաղաքական մեկուսաց ման ժամանակահատվածում: - Մենք շատ թանկ ենք գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունները: Որքան շուտ վերականգնվեն դրանք, այնքան` լավ մեզ համար,¬ մասնավորեցրել է Պերեսը (գրել է Trend¬ը): Նա նաև դժգոհել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուից և արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանից` նրանց մեղադրելով անազնվության մեջ: