Կատակից լուրջ մեկ քայլ է


Երբ իշխանություններին կատակով առաջարկում էինք հերթական ընտրություններն անցկացնել ժամկետից մեկ օր շուտ, որ արմատականներն անունը դնեն «արտահերթ» և սրտները հովանա, երևակայել անգամ չէինք կարող, թե Ստեփան Դեմիրճյանը դեմքի ամենալուրջ արտահայտությամբ կհայտարարի. - Արտահերթ ընտրությունները ընդդիմության համար ինքնանպատակ չեն, բայց պետք է տեղի ունենան` թեկուզ հերթական ընտրություններին մնացած լինի մեկ օր: Պատճառաբանությո՞ւնը: - Հերթականին ժողովուրդը չի հավատում և չի մասնակցի: Այստեղ ակամա նորից ես համոզվում, թե հատկապես ո՞ր մտքերն են ասվում դեմքի ամենալուրջ արտահայտությամբ: