ԿԱՐԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ... ՄԻԼԻՈՆԱՏԵ՞Ր Է


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Դարբինյանը, ով վերջերս է ազատվել զբաղեցրած պաշտոնից, իրեն պատկանող «Էկրտակտ» ՍՊԸ միջոցով, ոչ հիմնավոր փաստաթղթերով, շատ էժան գներով Հայաստան է ներկրել վակուումային անջատիչներ: Ապա դրանք մի քանի անգամ թանկ գներով, 7 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ, վաճառել է «ՀԷՑ»-ին` ստանալով մեծ գերշահույթ: Ինչպես մեզ տեղեկացրեցին «ՀԷՑ»-ի մեր իրազեկ աղբյուրները, Կարեն Դարբինյանին են պատկանում «Բիգ Էներգո», «Ֆուլ հաուզ», «Էներուօրքս քորփորեյշնս», «Մարֆրիկ», «Սագամար», «Բալիս», «Սթար լայն» ՍՊ ընկերությունները: Սրանք բոլորը զբաղված են էլեկտրական ցանցերի համար շինարարական պատվերներ կատարելով: