ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻՆ «ՔԱՐՏ-ԲԼԱՆՇ» ԵՆ ՑՈՒՅՑ ՏՎԵԼ


Ինչպես տեղեկացնում են իրազեկ աղբյուրները, «Ալրաղացի Լյովին»` պատգամավոր Լևոն Սարգսյանին, իշխանությունները հասկացրել են, որ նրա մասնակցությունը ցանկալի չէ 2012-ի խորհրդարանական ընտրություններին: Լևոն Սարգսյանն այն եզակի պատգամավորներից է, ով չափազանց քիչ է հայտնվում խորհրդարանում, չի մասնակցում օրենսդիրի քննարկումներին: Բացի այդ, աղմուկ հանած Հովհաննես Թամամյանի «գործում» շոշափվում է նաև Լ. Սարգսյանի անունը, ինչը նշանակում է, որ իշխանությունները կփորձեն ձերբազատվել այն անձերից, ովքեր կարող են իրենց դեմ ստեղծված «կոմպրոմատներով» վնասել իշխանության հեղինակությանն ու առավել սրել իշխանություն-ընտրազանգված հակամարտությունը: Ասում են, որ իր որդուն կնքելով Սերժ անվամբ` Լ. Սարգսյանը կամեցել է ապահովել իր «տանիքը», բայց հիմա իր ընտանիքում կրտսեր Սերժ Սարգսյանի ներկայությունն էլ չի կարող փրկել նրան...